5 շինություն, որոնք մարտահրավեր են նետել ձգողության ուժին (լուսանկարներ)

17 ապրիլի, 2024  20:24

Երկնաքերներ, որոնք ծակում են ամպերը, շենքեր, որոնք կարծես թե կանգուն են միայն մոգության շնորհիվ և ուր որ է կտապալվեն... այսօր քիչ չեն շենքերն ու այլ կառույցները, որոնք կարծես թե մարտահրավեր են նետում ձգողության ուժին։

NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ճարտարապետական հինգ ​​հրաշքներ, որոնք ցուցադրում են ժամանակակից ճարտարագիտության հնարամտությունն ու նորարարությունը։

Capital Gate, Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ

Աբու Դաբիում գտնվող այս խորհրդանշական երկնաքերը թեքված է ապշեցուցիչ 18 աստիճանով, ինչի շնորհիվ այն ստացել է «Աբու Դաբիի թեք աշտարակ» մականունը: Սակայն, ի տարբերություն Պիզայի աշտարակին՝ Capital Gate-ը նախագծվել է հենց այսպես. բարդ և ճարտարապետական ​ նորարար լուծումների շնորհիվ մասնագետներին հաջողվել է կառույցը դարձնել կայուն՝ չնայած դրա կտրուկ թեքությանը:

Capital Gate.jpg (51 KB)

Marina Bay Sands հյուրանոցային համալիր, Սինգապուր

Սինգապուրի այս առողջարանային համալիրը բաղկացած է երեք աշտարակից, որոնք կարծես կախված են սերֆինգի տախտակից, որը նրանց ընդհանուր տանիքն է: Ձգողականությանը հաղթահարելու պատրանքը ձեռք է բերվում կառույցի ներսում թաքնված մալուխների և հենարանների բարդ ցանցի միջոցով: Տանիքին կան պեյզաժային լողավազան, փարթամ այգիներ և դիտահարթակ, որն առաջարկում է Սինգապուրի հորիզոնի հիասքանչ տեսարաններ:

Marina Bay Sands 1.jpg (105 KB)

Չժանցզյացզեի ապակե կամուրջը, Չինաստան

Այս հետիոտնային կամուրջը միմյանց է կապում Չինաստանի Չժանցզյաժիե ազգային պարկի ապշեցուցիչ կիրճի երկու կողմերը: Կառուցված թափանցիկ ապակիներից, որոնք թե՛ ոտքի տակ են, թե՛ կողքերում՝ կամուրջն այցելուներին առաջարկում է իսկապես յուրահատուկ փորձառություն: Չնայած իր թվացյալ փխրուն տեսքին՝ կամուրջը աներևակայելիորեն ամուր է. այն կառուցված է պողպատե շրջանակով թրծված գերամուր ապակուց:

Стеклянный мост Чжанцзяцзе.jpg (156 KB)

The Turning Torso, Մալմո, Շվեդիա

Շվեդիայի Մալմո քաղաքում գտնվող այս ապշեցուցիչ երկնաքերը կարծես թե 90 աստիճանով ոլորված է: Նման կառուցվածք ստանալու համար մասնագետները ստիպված են եղել ինժեներական բարդ խնդիրներ լուծել։ Այս 54-հարկանի երկնաքերի յուրաքանչյուր հարկը փոքր-ինչ պտտվում է ներքևում գտնվողի համեմատ՝ ստեղծելով պարուրաձև էֆեկտ:

The Turning Torso.jpg (66 KB)

Մահա Նակհոն, Բանգկոկ, Թաիլանդ

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում գտնվող այս երկնաքերի ճակատային մասը կարծես պիքսելներից կամ լեգո բլոկներից հավաքված լինի, և տպավորություն է ստեղծվում, թե դրա մի մասն ուր որ է կպոկվի և կընկնի։ Շենքի նորարարական դիզայնն իսկապես հակասում է ձգողականությանը և գրավում է երևակայությունը:

МахаНакхон.jpg (73 KB)


 
 
 
 
  • Արխիվ