2024-ի հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 84 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 20․8 մլրդ դրամի եկամուտ` 728 մլն դրամով ավելի, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում, այս մասին տեղեկացնում է Modex-ը։
Հազար խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին եռամսյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․2%-ը։
ՏՏ 84 ընկերությունները միասին վճարել են 1․3 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատարն այլևս ոչ թե Veeam Armenia, այլ Synopsys Armenia ընկերությունն է՝ 8% մասնաբաժնով (97․8 մլն դրամի շահութահարկ)։
ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, DataArt և NVIDIA ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։
Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։
ամիս
շաբաթ
օր