Ձեր տունը կարող է լինել ավելի հարմարավետ՝ շնորհիվ տեխնոլոգիական խելացի լուծումների։ Ինտելեկտուալ տեխնիկան ստեղծված է՝ ձեր փոխարեն մտածելու և աշխատելու համար։ Օրինակ, սմարթ սարքերը կարող են երկխոսել միմյանց հետ և աշխատել փոխկապակցված․ միացնում եք հեռուստացույցը, զուգահեռ միանում են նաև ժամանցի այլ սարքեր, մինչև անգամ կենցաղային տեխնիկան։ Սա Smart Home է՝ խելացի սարքերի էկոհամակարգ։
«Խելացի տան» առավելությունները
Փոխկապակցված սմարթ սարքերը թույլ են տալիս կառավարել ձեր տան տեխնիկան ավելի հեշտ՝ սմարթֆոնի, ձայնային հրամանների, ավտոմատացման կամ միասնական համակարգի միջոցով։ Օրինակ՝ կարող եք սմարթֆոնով կառավարել ձեր տան խելացի սարքերը՝ նախապես սահմանելով դրանց աշխատանքի ժամանակը և ձևը։ Բայց, Smart Home-ի գաղափարը միայն հեռախոսով սարքերը միացնելն ու անջատելը չէ։ Դրա նպատակն է՝ ավտոմատացնել և ապահովել սմարթ տեխնիկայի փոխկապակցված աշխատանք։ Ավելի պարզ՝ եթե սմարթֆոնով կարելի է միացնել օդորակման համակարգ , ապա խելացի տանը այն ինքնուրույն կմիանա, երբ ջերմաստիճանը հասնի սահմանված մակարդակին։
Ինչպե՞ս կառավարել Smart Home-ը
Խելացի տան կառավարումը սկսվում է տան տեխնիկան մեկ ընդհանուր համակարգում միավորելուց։ Սովորաբար սարքերը միացվում են տան Wi-Fi ցանցին և ավելացվում համապատասխան Smart Home հավելվածում։ Կառավարումը կարող է իրականացվել մի քանի եղանակով՝ սմարթֆոնից, պլանշետից, ձայնային հրամաններով կամ ավտոմատացված սցենարներով։
Կարևոր է հիշել, որ սարքերի միացման և կառավարման եղանակը կախված է դրանց համատեղելիությունից, օգտագործվող հավելվածից և Smart Home-ի ընտրված էկոհամակարգից։ Այս համակարգի ամբողջ հնարավորությունը բացահայտելու համար դիտարկենք տան տարբեր հատվածների համար նախատեսված սմարթ տեխնիկա՝ ժամանցի սարքերից մինչև կենցաղային տեխնիկա։
Հյուրասենյակ՝ Smart Home-ի ժամանցային կենտրոնը
«Խելացի տուն» ստեղծելիս կարելի է սկսել այն սենյակից, որտեղ ընտանիքը ամենաշատ ժամանակն է անցկացնում։ Հյուրասենյակը կարող է միաժամանակ լինել ֆիլմերի, երաժշտության, խաղերի և հանգստի տարածք։
Smart TV՝ տան ժամանցի կենտրոնում
Ժամանակակից Smart TV-ն արդեն պարզապես հեռուստաալիքներ դիտելու սարք չէ։ Ինտերնետային կապի և տարբեր հավելվածների շնորհիվ այն կարող է դառնալ տան ժամանցի կենտրոնը՝ հնարավորություն տալով օգտագործել հոսքային ծառայություններ, հավելվածներ, խաղային կոնսոլներ և այլ սարքեր։ Եթե ակտիվացնեք, օրինակ, «Movie Mode», կմիանա հեռուստացույցը, սաունդբարը կանցնի ֆիլմի ձայնային ռեժիմի, սենյակի լուսավորությունը կթուլանա՝ ապահովելով հարմարավետ կինոդիտման փորձ։
Sony PlayStation կոնսոլը կարելի է միացնել Smart TV-ին․ Smart Home-ի գաղափարում այս կապը կարող է լինել նաև ավտոմատացված սցենարի մաս։ Օրինակ՝ «Gaming Mode»-ի ակտիվացման դեպքում հեռուստացույցը կարող է անցնել խաղային ռեժիմի, միանալ PlayStation-ին, իսկ սաունդբարը կամ այլ ձայնային համակարգը՝ ակտիվանալ։ Այսպիսով՝ մի քանի սարքեր աշխատում են միասին՝ ստեղծելով ավելի հարմար և ամբողջական խաղային միջավայր։
Երաժշտությունը՝ տան յուրաքանչյուր անկյունում
Smart Home-ում երաժշտությունը խելացի սմարթ էկոհամակարգի մի մասն է։ Կարող եք գնել ստերեո համակարգ, որը թույլ է տալիս Wi-Fi կամ Bluetooth աջակցությամբ կառավարել ձայնը, բովանդակությունը և որոշ դեպքերում՝ տարբեր սենյակներում նվագարկումը՝ մեկ հավելվածի կամ ձայնային հրամանների միջոցով։ Բազմասենյակային աուդիո համակարգի դեպքում կարող եք երաժշտությունը տարածել տան տարբեր հատվածներում՝ միացնելով նույն երգը մի քանի սենյակներում։ Կարող եք նաև յուրաքանչյուր տարածքի համար ընտրել առանձին բովանդակություն։ Այսպիսով, Smart Audio-ի առավելությունը միայն բարձրորակ ձայնը չէ․ այն նաև ավելի հարմար կառավարումն է, ավտոմատացումը և տան մյուս խելացի սարքերի հետ փոխկապակցման հնարավորությունը։
Նոր սերնդի խոհանոց
Ժամանակակից խոհանոցը նույնպես սմարթ համակարգի մաս է։ Այսօր շուկայում կգտնեք խոհանոցային տեխնիկա ՝ Smart հնարավորություններով։
Smart սառնարան․ խելացի պահեստավորում
Եթե պատրաստվում եք գնել սառնարան խելացի տան համար, ապա ընտրեք մոդել՝ սմարթ հնարավորություններով։ Կախված մոդելից՝ Smart գործառույթները կարող են թույլ տալ վերահսկել սառնարանի աշխատանքը, փոխել որոշ կարգավորումներ կամ ստանալ ծանուցումներ անմիջապես սմարթֆոնում։ Այս հնարավորությունները հատկապես օգտակար են, երբ ցանկանում եք ավելի հեշտ վերահսկել տան կենցաղը և որոշ գործընթացներ կառավարել նույնիսկ հեռավար։
Smart սուրճի մեքենա․ առավոտը՝ մեկ հրամանով
Smart խոհանոցում սուրճ պատրաստելն ավտոմատացված գործընթաց է։ Պարզապես պետք է գնել սրճեփ մեքենա խելացի գործառույթներով և կառավարվել այն սմարթֆոնից կամ ձայնային հրամաններով։ Օրինակ՝ «Բարի լույս» սցենարի դեպքում սուրճի մեքենան կպատրաստի ձեր առավոտյան սուրճը։ Կարևոր է, պարզապես, նախապես ակիվացնել նախընտրելի սուրճի պատրաստամ կարգավորումները։
Սպասք լվացող խելացի մեքենա․ խելացի կառավարում խոհանոցում
Ընտրելով Smart սպասք լվացող մեքենա , սովորական լվացման գործընթացը կդարձնեք ավտոմատացված։ Կախված մոդելից՝ այն կարող է միանալ սմարթֆոնին, տեղեկացնել լվացման ընթացքի կամ ավարտի մասին, առաջարկել համապատասխան ծրագիր և թույլ տալ հեռակառավարել սարքի որոշ գործառույթներ։
Smart Home-ի համակարգում նման սարքը կարող է դառնալ առօրյա սցենարների մի մասը․ օրինակ՝ լվացման ծրագիրը կարելի է գործարկել նախապես սահմանված ժամին, իսկ աշխատանքի ավարտից հետո ստանալ ծանուցում։
Սա դեռ մի մասն է խոհանոցյաին այն հսկայական տեխնիկայի, որ առաջարկում է սմարթ սարքրեի շուկան՝ թեյնիկներից մինչև խոշոր խոհանոցային տեխնիկա։
Թող տեխնիկան մաքրի ձեր փոխարեն
Smart Home-ը մասնագիտացված է նաև տան մաքրությունն հարցում։ Խելացի սարքերը հասկանում են նաև արդյունավետ մաքրման տրամաբանությունը՝ ապահովելով մանրակրկիտ աշխատանք։
Ռոբոտ փոշեկուլ
Այսօր հնարավոր է պահպանել տան մաքրությունն, առանց ձեր մասնակցության։ Պարզապես ընտրեք սմարթ ռոբոտ փոշեկուլ և կառավարեք այն նույնիսկ հեռավար։ Կախված մոդելից՝ այն կարող է ունենալ քարտեզագրման, սենյակների ընտրության, հեռակառավարման, խոնավ մաքրման և ժամանակացույցի հնարավորություններ։ Իհարկե, սովորական փոշեկուլը նույնպես շարունակում է կարևոր լինել՝ հատկապես մանրակրկիտ մաքրման, կահույքի, անկյունների և դժվար հասանելի հատվածների համար։ Բայց սմարթ մոդելի առավելությունը շատ պարզ է՝ դուք ավելի քիչ ժամանակ եք ծախսում մաքրության վրա։
Լվացքը՝ ավելի խելացի կառավարմամբ
Ընտրեք Smart լվացքի մեքենա և լվացքի սովորական գործընթացը վերածեք ավտոմատացված աշխատանքի։ Wi-Fi կապի և համապատասխան հավելվածի միջոցով հնարավոր է սմարթֆոնից վերահսկել լվացման ընթացքը, ընտրել կամ պլանավորել ծրագրեր, ստանալ ծանուցումներ, մինչև անգամ հեռակառավարել սարքը։ Օրինակ՝ կարելի է նախապես պլանավորել լվացումը, որպեսզի այն ավարտվի հենց տուն վերադառնալու պահին։ Իսկ Smart Home-ի համատեղելի էկոհամակարգում լվացքի մեքենան կարող է դառնալ տարբեր սցենարների մաս՝ աշխատելով տան մյուս խելացի սարքերի հետ միասին։ Այսպիսով, Smart լվացքի մեքենայի առավելությունը միայն լվացման որակը չէ․ այն նաև հեռակառավարումն է, ավտոմատացումը և առօրյա գործերը ավելի հեշտ կազմակերպելու հնարավորությունը։
Օդի որակը և տան միկրոկլիման
Հարմարավետության վրա մեծ ազդեցություն ունի նաև տան օդը և ջերմաստիճանը։ Շուկայում առկա են բազմազան օդամաքրիչ սարքեր և խոնավացուցիչներ, օդափոխիչներ և այլ կլիմայական սարքեր, որոնք կարող են օգնել ստեղծել ավելի հարմարավետ միջավայր։ Smart մոդելների դեպքում հնարավոր է որոշ սարքեր կառավարել հեռախոսից, սահմանել աշխատանքի ռեժիմներ կամ ստանալ տեղեկություններ սարքի աշխատանքի մասին։
Smart Home . քայլ առ քայլ
«Խելացի տան» առավելություններից մեկն էլ այն է, որ էկոհամակարգի գործարկման համար պարտադիր չէ միանգամից գնել տասնյակ խելացի սարքեր կամ ամբողջ տունը վերածել տեխնոլոգիական լաբորատորիայի։ Կարելի է սկսել ամենակարևորներից և քայլ առ քայլ ստեղծել սեփական խելացի տան էկոհամակարգը։ Ընտրեք այն տեխնիկան, որն իսկապես համապատասխանում է ձեր սովորություններին, կարիքներին և ապրելակերպին։










