Գարնան գալուստով շատերը մտածում են սմարթֆոնը թարմացնելու մասին, և դա լավ ժամանակ է․ 2024-ի վերջին ու 2025-ի սկզբին թողարկված մոդելները արդեն էականորեն էժանացել են։ Ձեզ ենք ներկայացնում 5 լավագույն սմարթֆոնները մինչև 600 դոլար, որոնք արժե հաշվի առնել։

Huawei Pura 70 – ֆլագմանային տեսախցիկ և ոճային դիզայն

Տեսախցիկներ․

  • Հիմնական – 50 ՄՊ (OIS, հիբրիդային ավտոֆոկուս, փոփոխվող բացվածք)
  • Ուլտրալայն – 13 ՄՊ (ավտոֆոկուս)
  • Տելեօբյեկտիվ – 12 ՄՊ (5x օպտիկական զում)

Հիմնական առավելություններ․

  • OLED էկրան (120 Հց)
  • IP68 ջրադիմացկունություն
  • 50 Վտ անլար լիցքավորում
  • Ստերեոդինամիկներ, էկրանային մատնահետքի սկաներ
  • 4900 mAh մարտկոց

Թերություն․ Չկան Google ծառայություններ (բայց հնարավոր է լուծել Gbox-ի միջոցով)

Ո՞ւմ համար է․ Նրանք, ովքեր փնտրում են հզոր տեսախցիկով ու շքեղ դիզայնով սմարթֆոն և պատրաստ են Google-ի այլընտրանքային լուծումների։

Xiaomi 14T – հզոր ֆավորիտ վառ էկրանով

Տեսախցիկներ․

  • Հիմնական – 50 ՄՊ (OIS, 2x օպտիկական զում)
  • Ուլտրալայն – 50 ՄՊ
  • Տելեօբյեկտիվ – 12 ՄՊ
  • Ֆրոնտալ – 32 ՄՊ

Հիմնական առավելություններ․

  • OLED էկրան (4000 նիտ պայծառություն, 120 Հց)
  • IP68 ջրադիմացկունություն
  • Հասանելի գին (հատկապես զեղչերի դեպքում)

Ո՞ւմ համար է․ Նրանք, ովքեր ուզում են հավասարակշռված և որակյալ սմարթֆոն՝ առանց հավելյալ ծախսերի։

IQOO Neo 9S Pro Plus առավելագույն հզորություն իր գնով

Պրոցեսոր․

  • Snapdragon 8 Gen 3 – 2024 թվականի ֆլագմանային չիպերից

Հիմնական առավելություններ․

  • LTPO OLED էկրան (144 Հց)
  • 256 ԳԲ հիշողություն հիմնական տարբերակում
  • 5500 mAh մարտկոց
  • Ուլտրաձայնային մատնահետքի սկաներ էկրանում

Թերություններ․

  • Նախատեսված է չինական շուկայի համար → հնարավոր են նախապես տեղադրված չինական հավելվածներ
  • Որոշ 4G/5G հաճախություններ կարող են բացակայել

Ո՞ւմ համար է․ Նրանք, ովքեր ցանկանում են ամենահզոր սարքավորումը և պատրաստ են կարգավորումների որոշակի փոփոխությունների։

Tecno Camon 30 Premier – ոճ, տեսախցիկներ և արագություն

Տեսախցիկներ․

  • Եռակի համակարգ – 50+50+50 ՄՊ (OIS, 3x զում)
  • Ֆրոնտալ – 50 ՄՊ

Հիմնական առավելություններ․

  • 77” LTPO AMOLED էկրան
  • Dimensity 8200 Ultimate պրոցեսոր
  • 70 Վտ արագ լիցքավորում
  • 5000 mAh մարտկոց

Ո՞ւմ համար է․ Նրանք, ովքեր փնտրում են հավասարակշռված սմարթֆոն՝ հզոր տեխնիկական պարամետրերով ու լավ տեսախցիկներով։

Samsung Galaxy S23 – ժամանակի փորձությունը հաղթահարած դասական

Տեսախցիկներ․

  • Եռակի համակարգ՝ օգտակար օբյեկտիվներով

Հիմնական առավելություններ․

  • OLED էկրան (120 Հց)
  • Ֆլագմանային որակ, IP68 ջրադիմացկունություն
  • Ստերեոդինամիկներ
  • Կոմպակտ չափսեր (հարմար է մեկ ձեռքով օգտագործելու համար)

Ո՞ւմ համար է․ Նրանք, ովքեր ուզում են հուսալի Android սմարթֆոն, բայց ոչ չինական ապրանքանիշերից։

Եզրակացություն

  • Պրեմիում տեսախցիկ և դիզայն՞ → Huawei Pura 70
  • Հավասարակշռված և հուսալի տարբերակ՞ → Xiaomi 14T
  • Առավելագույն հզորություն իր գնով՞ → IQOO Neo 9S Pro Plus
  • Լավագույն համադրություն դիզայնի, տեսախցիկի ու արագության՞ → Tecno Camon 30 Premier
  • Հուսալիություն ու կոմպակտ չափեր՝ ոչ չինական բրենդերից՞ → Samsung Galaxy S23