2025 թվականին սմարթֆոնների շուկան հարստացել է բազմաթիվ տպավորիչ մոդելներով, որոնք առաջարկում են հզոր հատկություններ և նորարարական տեխնոլոգիաներ։ Որոշ սարքեր իդեալական են բջջային գեյմինգի համար, մյուսները հիացնում են բջջային լուսանկարչության սիրահարներին, իսկ մի մասը առաջարկում է բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ցանկացած օգտագործողի համար։

NEWS.am Tech-ի խմբագրությունը կազմել է 2025 թվականի լավագույն սմարթֆոնների ցուցակը, որոնք արդեն հասանելի են շուկայում։

Xiaomi 14 UltraՖլագման բջջային լուսանկարչության սիրահարների համար

Հատկություններ

  • Էկրան – 6.73 դյույմ, AMOLED, 3200×1440, 120 Հց
  • Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 8 Gen 3
  • Հիշողություն – մինչև 16 ԳԲ օպերատիվ / մինչև 1 ՏԲ պահեստային
  • Խցիկներ – 50 ՄՊ + 50 ՄՊ + 50 ՄՊ + 50 ՄՊ, առջևի՝ 32 ՄՊ
  • Մարտկոց – 5300 մԱժ

Xiaomi 14 Ultra-ն շարունակում է ամրապնդել ապրանքանիշի դիրքերը ֆլագմանների շարքում՝ առաջարկելով առաջատար տեխնոլոգիաներ բջջային լուսանկարչության համար։ Սմարթֆոնը հագեցած է Leica Summilux օպտիկայով չորս 50 ՄՊ խցիկներով, ինչը նրան դարձնում է լավագույն «կամերաֆոններից» մեկը շուկայում։ Sony LYT-900 սենսորով հիմնական խցիկը ապահովում է բարձր որակի լուսանկարներ նույնիսկ ցածր լուսավորության պայմաններում։ Հզոր Snapdragon 8 Gen 3 պրոցեսորն ու բարձր թույլատրությամբ AMOLED էկրանը դարձնում են այս մոդելը 2025 թվականի ամենահետաքրքիր սմարթֆոններից մեկը։

Samsung Galaxy S24 Ultra – Հզորություն, ունիվերսալություն և S Pen

Հատկություններ

  • Էկրան – 6.8 դյույմ, Dynamic AMOLED 2X, 3120×1440, 120 Հց
  • Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 8 Gen 3
  • Հիշողություն – 12 ԳԲ օպերատիվ / մինչև 1 ՏԲ պահեստային
  • Խցիկներ – 200 ՄՊ + 12 ՄՊ + 50 ՄՊ + 10 ՄՊ, առջևի՝ 12 ՄՊ
  • Մարտկոց – 5000 մԱժ

Samsung Galaxy S24 Ultra-ն իսկական ունիվերսալ ֆլագման է։ Այն առաջարկում է հզոր պրոցեսոր, որակյալ Dynamic AMOLED էկրան և S Pen գրիչի աջակցություն։ Խցիկային համակարգն ընդգրկում է 200 ՄՊ սենսոր և երկու հեռաօբյեկտիվ 3x և 5x օպտիկական խոշորացումով։ Այս սմարթֆոնը հիանալի ընտրություն է աշխատանքի, ժամանցի և բջջային լուսանկարչության համար։

Apple iPhone 16 Pro Max – Արտադիմային տեխնոլոգիաներով հագեցած ֆլագման

Հատկություններ

  • Էկրան – 6.9 դյույմ, OLED, 2868×1320, 120 Հց
  • Պրոցեսոր – Apple A18 Pro
  • Հիշողություն – 8 ԳԲ օպերատիվ / մինչև 1 ՏԲ պահեստային
  • Խցիկներ – 48 ՄՊ + 48 ՄՊ + 12 ՄՊ, առջևի՝ 12 ՄՊ
  • Մարտկոց – 4685 մԱժ

iPhone 16 Pro Max-ը Apple-ի պատմության ամենամեծ սմարթֆոնն է։ Այն հագեցած է A18 Pro հզոր չիպով և OLED էկրանով՝ բարձր լուսավորությամբ։ Սմարթֆոնը ապահովում է 5x օպտիկական խոշորացում և Apple Intelligence տեխնոլոգիա, իսկ Apple-ի էկոհամակարգի շնորհիվ այն լավագույն ընտրությունն է Apple-ի օգտատերերի համար։

realme GT 7 Pro – Հզորություն և ինքնավարություն

Հատկություններ

  • Էկրան – 6.78 դյույմ, LTPO OLED, 2780×1264, 120 Հց
  • Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 8 Elite
  • Հիշողություն – 12 ԳԲ օպերատիվ / մինչև 512 ԳԲ պահեստային
  • Խցիկներ – 50 ՄՊ + 50 ՄՊ + 8 ՄՊ, առջևի՝ 16 ՄՊ
  • Մարտկոց – 6500 մԱժ

Realme GT 7 Pro-ն 2025 թվականի ամենաինքնավար ֆլագմաններից մեկն է։ Այն ունի 6500 մԱժ մարտկոց և 120 Վտ արագ լիցքավորում, որը 42 րոպեում ապահովում է 100% լիցք։ Snapdragon 8 Elite չիպսեթը երաշխավորում է բարձր արտադրողականություն, իսկ 3x զումով և օպտիկական կայունացմամբ խցիկը կուրախացնի լուսանկարչության սիրահարներին։

HUAWEI Pura 70 Pro – Հավասարակշռված ընտրություն առաջադեմ խցիկներով

Հատկություններ

  • Էկրան – 6.8 դյույմ, LTPO OLED, 2844×1260, 120 Հց
  • Պրոցեսոր – Kirin 9010
  • Հիշողություն – 12 ԳԲ օպերատիվ / 512 ԳԲ պահեստային
  • Խցիկներ – 50 ՄՊ + 48 ՄՊ + 12.5 ՄՊ, առջևի՝ 13 ՄՊ
  • Մարտկոց – 5050 մԱժ

HUAWEI Pura 70 Pro-ն առաջարկում է լավագույն գին-որակ հարաբերակցություն։ Սարքի խցիկները ներառում են 50 ՄՊ հիմնական սենսոր օպտիկական կայունացմամբ, 48 ՄՊ հեռաօբյեկտիվ 3.5x խոշորացումով, և 12.5 ՄՊ ուլտրալայն խցիկ։ Բարձր պայծառության էկրանը և հզոր մարտկոցը այս մոդելն դարձնում են հիանալի ընտրություն՝ արտադրողականությունն ու ինքնավարությունը հավասարակշռված փնտրողների համար։

HONOR Magic 6 Pro – Ուժեղ ֆլագման եզակի հեռաօբյեկտիվով

Հատկություններ

  • Էկրան – 6.8 դյույմ, OLED, 2800×1280, 120 Հց
  • Պրոցեսոր – Qualcomm Snapdragon 8 Gen 3
  • Հիշողություն – մինչև 16 ԳԲ օպերատիվ / մինչև 1 ՏԲ պահեստային
  • Խցիկներ – 50 ՄՊ + 180 ՄՊ + 50 ՄՊ, առջևի՝ 50 ՄՊ
  • Մարտկոց – 5600 մԱժ

HONOR Magic 6 Pro-ն առանձնանում է 180 ՄՊ հեռաօբյեկտիվով՝ 2.5x օպտիկական և մինչև 100x հիբրիդ խոշորացմամբ։ Էկրանի 5000 նիտ պայծառությունը հարմար է արևի տակ օգտագործելու համար։ 5600 մԱժ մարտկոցը և 80 Վտ արագ լիցքավորումը ապահովում են սարքի երկարատև օգտագործում։

Այսպիսով...

Լավագույն սմարթֆոնի ընտրությունը կախված է ձեր նախասիրություններից։ Xiaomi 14 Ultra և HUAWEI Pura 70 Pro-ն կսիրեն լուսանկարչության սիրահարները, Samsung Galaxy S24 Ultra և iPhone 16 Pro Max-ը՝ ունիվերսալ օգտագործողները, իսկ realme GT 7 Pro և HONOR Magic 6 Pro-ն կգրավեն ինքնավարությունն ու հզոր խցիկները գնահատողներին։