Տարին մեկ-երկու առաջ թողարկված սմարթֆոնները հազվադեպ են հայտնվում արդիական վարկանիշներում, քանի որ նոր մոդելները մշտապես լույս են տեսնում։ Սակայն որոշ սարքեր «լավ են ծերանում»՝ մնում են հզոր, ունեն բարձրորակ էկրաններ, հզոր տեսախցիկներ և շարունակում են մեծ պահանջարկ վայելել։
AndroidInsider-ի փորձագետները կազմել են նման «ժամանակից վեր» Android սմարթֆոնների ցանկ, որոնք կարելի է վստահորեն գնել 2025-ին։
Oppo A78
- Snapdragon 680 չիպ – լավ կատարողականություն իր գնի համար
- 43" AMOLED էկրան – վառ գույներ
- 67 Վտ արագ լիցքավորում
- 50+2 ՄՊ տեսախցիկ – լավ տարբերակ բյուջետային սեգմենտի համար
Լրացուցիչ – NFC և ստերեոդինամիկներ
Xiaomi 12 Lite
Բարակ ու թեթև դիզայն
- Snapdragon 778G – միջին կարգի հզոր պրոցեսոր
- 120 Հց AMOLED էկրան – հարթ անիմացիաներ և վառ պատկեր
- 108+8+2 ՄՊ տեսախցիկ – բարձր մանրամասնություն
- 67 Վտ արագ լիցքավորում
Թերություն – 4300 մԱ/ժ մարտկոց, բայց արագ լիցքավորումը կոմպենսացնում է
OnePlus Nord CE3
- Snapdragon 782G – հզոր պրոցեսոր խաղերի ու ամենօրյա գործերի համար
- 12/256 ԳԲ հիշողություն – շատ տեղ լուսանկարների, տեսանյութերի ու հավելվածների համար
- AMOLED 120 Հց էկրան – հարթ ինտերֆեյս
- 50 ՄՊ տեսախցիկ OIS-ով (օպտիկական կայունացմամբ)
- 5000 մԱ/ժ մարտկոց 80 Վտ լիցքավորմամբ – երկար տևողություն և արագ լիցքավորում
- UFS 3.1 արագ հիշողություն
Լավ ընտրություն նրանց համար, ովքեր ուզում են հզոր սմարթֆոն, բայց չեն ցանկանում ծախսել ֆլագմանների վրա:
Xiaomi 12
2021-ի ֆլագմանը՝ միջին կարգի գներով
- Snapdragon 8 Gen 1 – դեռևս հզոր պրոցեսոր
- AMOLED 120 Հց էկրան
- 50+8+5 ՄՊ տեսախցիկ OIS-ով – լավ որակի լուսանկարներ
- Գինը զգալիորեն իջել է 4 տարվա ընթացքում
Թերություն – պրոցեսորը մի փոքր հնացած է, բայց դեռևս գերազանցում է նոր միջին կարգի չիպերը
Honor 90
- 7" AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ
- Snapdragon 7 Gen 1 – նախկին ֆլագմանային չիպ
- 200 ՄՊ տեսախցիկ – բարձր մանրամասնություն
- 256 ԳԲ ներկառուցված հիշողություն
Թերություն – չկան ստերեոդինամիկներ, ինչը կարող է հիասթափեցնել լավ ձայնի սիրահարներին
Huawei P60 Pro
- Huawei-ի վերջին մոդելներից, որն ունի Snapdragon 8+ Gen 1 չիպ
- AMOLED էկրան՝ բարձր պայծառությամբ
- 48+48+12 ՄՊ տեսախցիկ OIS-ով – հիանալի որակ նույնիսկ մթության մեջ
- Ապակուց և մետաղից կազմված կորպուս – պրեմիում դիզայն
2023-ից հետո Huawei-ն անցել է սեփական պրոցեսորներին, որոնք դեռ զիջում են Qualcomm-ի լուծումներին։ P60 Pro-ն՝ վերջին հզոր մոդելներից է։
Եզրակացություն
Եթե 2025-ին ձեզ նոր սմարթֆոն է պետք, բայց նոր մոդելները չափազանց թանկ են թվում, արժե ուշադրություն դարձնել նախորդ տարվա լավագույն տարբերակներին։
- Լավագույն բյուջետային տարբերակ – Oppo A78
- Ամենաոճային մոդել – Xiaomi 12 Lite
- Լավագույն գին/հզորություն հարաբերակցություն – OnePlus Nord CE3
- Միջին կարգի գնով ֆլագման – Xiaomi 12
- Լավագույն տեսախցիկ – Honor 90
- Պրեմիում տարբերակ – Huawei P60 Pro






