Հեղինակավոր ինսայդեր OnLeaks-ը Android Headlines կայքի հետ միասին հրապարակել է Samsung Galaxy A56 միջին բյուջետային սմարթֆոնի բարձրորակ ռենդերային լուսանկարներ՝ բացահայտելով դրա դիզայնը։

Դիզայնի հիմնական փոփոխությունը նախորդի համեմատ կլինի տեսախցիկի դուրս ցցված բլոկը հետևի վահանակի վրա, որը միավորում է բոլոր մոդուլները: Սմարթֆոնը կունենա նաև բարակ շրջանակով էկրան և կենտրոնական մասում տեղադրված դիմային տեսախցիկ:

Առջևի տեսախցիկի լուծաչափը 32 մեգապիքսելից կնվազի մինչև 12 մեգապիքսել, սակայն նկարահանման որակը խոստանում են բարելավել։ Հետևի վահանակի վրա կլինի երեք սենսոր՝ 50, 12 և 5 մեգապիքսել լուծաչափով։

Բացի դրանից՝ Samsung Galaxy A56-ը կստանա հարթ մետաղական շրջանակ, սեփական Exynos 1580 չիպ և 45 Վտ արագ լիցքավորման աջակցություն, որն օգտագործվում է, օրինակ, առաջատար Galaxy S24 Ultra-ում:

Հաղորդվում է նաև, որ նոր արտադրանքը կառաջարկի վեց տարվա աջակցություն՝ Android-ի թարմացումներով։ Ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնը կաշխատի Android 15 օպերացիոն համակարգով, ինչը սմարթֆոնին կապահովի Android 21-ի աջակցությամբ։

Samsung Galaxy A56-ի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: