Oppo-ն պաշտոնապես ներկայացրել է իր Reno13 միջին դասի սմարթֆոնները: Շարքը ներառում է երկու մոդել՝ Reno13 և Reno13 Pro: Երկուսն էլ կառուցված են MediaTek Dimensity 8350 մեկ չիպային հարթակի վրա:

Oppo Reno13-ն ստացել է OLED էկրան՝ 6,59 դյույմ անկյունագծով և 1,5K լուծաչափով։ Առջևի տեսախցիկը 50 մեգապիքսել է, հիմնական տեսախցիկն ունի 50 և 8 մեգապիքսել սենսորներ։ Մարտկոցի հզորությունը 5600 մԱժ է և ունի 80 Վտ լիցքավորման աջակցություն:

Reno13 Pro-ն ստացել է նույն լուծաչափի OLED էկրան, բայց ավելի մեծ անկյունագծով՝ 6,83 դյույմ։ Առջևի տեսախցիկը նույնպես 50 մեգապիքսել է, բայց հիմնականն ունի մեկ 8 մեգապիքսել սենսոր և երկու 50 մեգապիքսել սենսոր (ներառյալ՝ որպես պերիսկոպի մոդուլի մաս): Մարտկոցի հզորությունը 5800 մԱ/ժ է, ունի 80 վտ լարային և 50 վտ անլար լիցքավորման աջակցություն:

Oppo Reno 13-ի հաստությունը և քաշը կազմում է 7,24 մմ և 181 գրամ, Oppo Reno13 Pro-ն՝ 7,55 մմ և 197 գրամ: Երկու մոդելներն էլ ստացան հզոր վիբրացիոն շարժիչներ և ստերեո բարձրախոսներ։ Reno13-ի արժեքը 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ կոնֆիգուրացիայով սկսվում է 365 դոլարից: Նույն կոնֆիգուրացիայի Oppo Reno13 Pro-ն ավելի թանկ է՝ 470 դոլար։

OPPO Reno13 - 2.jpg (87 KB)