Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S25 Ultra սմարթֆոնի մակետի լուսանկարները, որոնց հիման վրա կարելի է պատկերացում կազմել կորեական ընկերության ապագա ֆլագմանի դիզայնի մասին։ Լուսանկարները հրապարակել է հայտնի ինսայդեր Սթիվ Հեմերսթոֆերը, որը X սոցցանցում հայտնի է OnLeaks մականունով։
Լուսանկարը լավագույն որակի չեն, և դժվար է որևէ բան ասել էկրանի շրջանակի մասին, սակայն ավելի վաղ ինսայդերները տեղեկացնում էին, որ այն շատ ավելի փոքր է դառնալու: Փոխարենը հստակ երևում են կորպուսի կլոր եզրերով անկյունները, իսկ սպիտակ տարբերակի յուրաքանչյուր մոդուլ ունի արծաթագույն շրջանակ։
Galaxy S25 շարքի պաշտոնական պրեմիերան սպասվում է 2025-ի հունվարին։ Հայտնի ինսայդեր Ice Universe-ի տվյալներով՝ շարքի բոլոր մոդելները կկառուցվեն Qualcomm Snapdragon 8 Elite մեկ չիպային համակարգի վրա։
Սթիվ Հեմերսթոֆերը նախկինում տարբեր սմարթֆոնների ռենդերային ճիշտ լուսանկարներ է ստեղծել՝ նախքան դրանց հրապարակումը: Այդպիսի արտահոսքերից են Samsung Galaxy S21-ը, Huawei Mate 40-ը, Pixel 5-ը, Sony Xperia XZ4-ը, Google Pixel 4 XL-ը և շատ այլ սմարթֆոններ։









