Doogee ընկերությունը ներկայացրել է նոր՝ Doogee V Max Pro սմարթֆոնը, որը, ինչպես իր նախորդ V Max-ը, բնութագրվում է արտաքին ազդեցություններից, ինչպես նաև հարվածներից և ընկնելուց պաշտպանվածության բարձր մակարդակով։

Այնուամենայնիվ, ի տարբերություն նախորդ մոդելի, Doogee V Max Pro սմարթֆոնը հիմնված է ավելի հզոր 6 նմ ութմիջուկանի MediaTek Dimensity 7050 պրոցեսորի վրա (երկու Cortex-A78 միջուկ՝ 2,6 ԳՀց հաճախականությամբ, վեց Cortex-A55 միջուկ՝ 2,0 ԳՀց հաճախականությամբ) Mali-G68 MC4 գրաֆիկական արագացուցիչով և 5G մոդեմով: Այն համալրվում է 12 ԳԲ DDR5 օպերատիվ հիշողությամբ, որը կարող է ընդլայնվել մինչև 32 ԳԲ, իսկ ներկառուցված հիշողությունը՝ 512 ԳԲ: Այս ամենը ապահովում է սարքի արդյունավետ շահագործումը ինչպես սովորական հավելվածների, այնպես էլ ռեսուրսատար ծրագրերի ու խաղերի ժամանակ, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ ռեժիմում:

Սմարթֆոնը համալրված է 6,58 դյույմանոց IPS էկրանով՝ FHD+ կետայնությամբ (2408 × 1080 պիքսել) և 120 Հց թարմացման արագությամբ։ Էկրանն ունի 19:9 կողմերի հարաբերակցություն և պաշտպանված է հարվածակայուն Gorilla Glass 7i ապակիով: Ընդորում, էկրանն աշխատում է նար ձեռնոցներով դիպչելիս։

Լուսանկարչության սիրահարների համար սմարթֆոնն ունի հիմնական տեսախցիկ՝ 108 ՄՊ սենսոր ավտոֆոկուսով, որը թույլ է տալիս ստանալ ամենափոքր մանրամասներով պատկերներ, որոնք լրացվում են 20 ՄՊ գիշերային տեսողության տեսախցիկով՝ օրվա ցանկացած ժամին նկարահանելու համար, ինչպես նաև 8 ՄՊ սենսոր՝ մակրո լուսանկարչության համար: Սելֆի անելը կապահովի 16 ՄՊ դիմային տեսախցիկը։

Doogee V Max Pro - 2.png (767 KB)

V Max Pro-ն նաև շատ դիմացկուն է, որը համապատասխանում է խոնավությունից, փոշուց և ջրից պաշտպանվելու IP68, IP69K և MIL-STD-810H ստանդարտներին, ինչը սմարթֆոնին թույլ է տալիս դիմակայել շրջակա միջավայրի ամենադժվար պայմաններին: Սմարթֆոնը կդառնա ճամփորդության հուսալի ուղեկից, չի հիասթափեցնի էքստրեմալ սպորտով զբաղվելիս, ինչպես նաև պահանջված կլինի շինարարների, հրշեջների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են գտնվում արտակարգ պայմաններում։

V Max Pro-ի մեկ այլ կարևոր կետը 22,000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն է, որն առանց վերալիցքավորման ապահովում է մինչև 1540 ժամ (64 օր) աշխատանք սպասման ռեժիմում, ինչը երաշխավորում է, որ մարտկոցի լիքցը չի ավարտվի ճամփորդության ժամանակ: Սմարթֆոնն ունի 33 Վտ արագ լիցքավորման աջակցությույն, ինչպես նաև OTG գործառույթ, որը թույլ է տալիս այն օգտագործել այլ սարքեր լիցքավորելու համար։

V Max Pro-ի տեխնիկական բնութագրերը ներառում են նաև Wi-Fi 6-ի աջակցություն, NFC մոդուլ և կողային մատնահետքի սկաներ, մինչև 2 ՏԲ microSD հիշողության քարտերի աջակցություն: Սմարթֆոնն աշխատում է Android 14-ով:

 

Doogee V Max Pro - 3.png (741 KB)