Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Samsung W25 սմարթֆոնը՝ հաստատելով տեխնիկական բնութագրերը, գինը և թողարկման ժամկետները: Հարավկորեական տեխնոլոգիական հսկայի W25 նոր մոդելը շատ նման է Galaxy Z Fold6-ին, սակայն այն ունի որոշ բարելավումներ:
Այս մոդելը 1,5 մմ-ով ավելի բարակ է, քան Galaxy Z Fold 6-ը․ հաստությունը ծալված վիճակում կազմում է ընդամենը 10,6 մմ: Սմարթֆոնը հագեցած է 8 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրանով՝ QXGA+ լուծաչափով (2184 x 1968 պիքսել)՝ կողմերի 20:18 հարաբերակցությամբ, 120 Հց թարմացման հարմարվողական արագությամբ, HDR10+ աջակցությամբ և մինչև 2600 նիտ առավելագույն պայծառությամբ:
Սարքն ստացել է 6,5 դյույմանոց 21:9 HD+ Dynamic AMOLED 2X Cover Display էկրան, 120 Հց թարմացման հարմարվողական արագությամբ, առավելագույն պայծառությամբ մինչև 2600 նիտ և Corning Gorilla Glass Victus 2 ապակիով։ Սարքը հիմնված է Snapdragon 8 Gen 3 for Galaxy պրոցեսորի վրա, որն աշխատում է 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ կամ 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ:

Հետևի մասում կա 200 ՄՊ հիմնական տեսախցիկ Z Fold 6-ի 50 ՄՊ հիմնական սենսորի փոխարեն: Այն զուգակցված է 12 ՄՊ գերլայնանկյուն ոսպնյակի և 10 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակի հետ: Սելֆիների և տեսազանգերի համար արտաքին էկրանին կա 10 ՄՊ տեսախցիկ, իսկ հիմնական էկրանին՝ 4 ՄՊ տեսախցիկ:
4400 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ունի 25 Վտ լարային լիցքավորման և 15 Վտ անլար լիցքավորման աջակցություն: Սարքավորումը ներառում է կողային մատնահետքի սկաներ, IP48 պաշտպանություն ջրից և փոշուց, ստերեո բարձրախոսներ (Dolby Atmos) և սեփական One UI 6.1.1 ծրագրաշար, որը հիմնված է Android 14 ՕՀ-ի վրա:
Գինն սկսվում է 2230 դոլարից և հասնում մինչև 2500 դոլարի: Չինաստանում վաճառքը կսկսվի նոյեմբերի 15-ից։






