ETNews կորեական ռեսուրսը հայտնում է, որ Samsung-ը մշակում է Galaxy S25 շարքի չորրորդ մոդելը, որը կլինի առաջատար Galaxy S25-ի բարակ տարբերակը։ Ըստ լուրերի՝ iPhone-ի հաջորդ սերնդի շարքում կհայտնվի բարակ մոդել (այն այժմ կոչվում է iPhone 17 Slim), որի հետ էլ կմրցի բարակ Galaxy S25-ը։
Սպասվում է, որ S25 շարքի երեք հիմնական մոդելները՝ Galaxy S25-ը, Galaxy S25 Plus-ը և Galaxy S25 Ultra-ը, կներկայացվեն հաջորդ տարվա հունվարի կեսերին, իսկ Galaxy S25 Slim-ը՝ մի քանի ամիս անց:
Samsung-ն արդեն ունի իր առաջատար մոդելի բարակ տարբերակը թողարկելու փորձ (Galaxy Z Fold Special Edition-ը), և Galaxy S25 Slim-ը կհետևի նրա օրինակին: Թե ինչպիսին կլինեն բարակ մոդելի բնութագրերը (և, մասնավորապես, կնվազի՞ արդյոք մարտկոցի հզորությունը), դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Samsung-ը որոշել է թանկարժեք սմարթֆոնների համար նոր ապրանքանիշ ստեղծել և դրանք վաճառել այդ ապրանքանիշի ներքո, հայտնում է E-Today-ը։
Ընկերությունն արտադրում է իր սմարթֆոնները նույն Galaxy ապրանքանիշի ներքո, ինչը, ըստ կորպորատիվ ղեկավարների, ստվերում է նրանց ապրանքանիշը: Հենց այդ պատճառով էլ Samsung-ը նախատեսում է ստեղծել առանձին ապրանքանիշ, որի ներքո նախատեսում է արտադրել պրեմիում սարքեր։
Tom's Guide կայքի խմբագիրները, հիմնվելով անձնական փորձառության փորձի վրա, վերջերս կազմել էին Samsung-ի վեց լավագույն սմարթֆոնների ընտրանին, որոնք կարելի է գնել 2024-ի վերջին։ Ցուցակը գլխավորում է Samsung Galaxy S24 FE սմարթֆոնը: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։






