Apple-ը ներկայացրել է 14 և 16 դյույմ էկրանով նորացված MacBook Pro նոութբուքներ, որոնք աշխատում են M4 Pro և M4 Max պրոցեսորներով, որոնք, ըստ ընկերության, զգալիորեն կբարելավեն նոութբուքների աշխատանքը և հզորությունը:
Բացի դրանից, 14 դյույմանոց MacBook Pro-ն կստանա լրացուցիչ USB-C/Thunderbolt 4 միակցիչ աջ կողմում և նոր «տիեզերական սև» գույն՝ ավելի բարձրակարգ մոդելներին համապատասխանելու համար, տեղեկացնում է The Verge-ը։
Նոր MacBook Pro-ի գինն սկսվում է 1599 դոլարից բազային 14 դյույմանոց մոդելի համար, որն այժմ ունի 16 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ 8 ԳԲ-ի փոխարեն: M4 Pro և M4 Max չիպերով մոդելների գինն սկսվում է $1999-ից 14-դյույմանոց տարբերակի համար և $2499-ից՝ 16-դյույմանոց տարբերակի համար, իսկ բազային օպերատիվ հիշողությունը կավելանա մինչև 24 ԳԲ: Նոութբուքներն արդեն հասանելի են նախնական պատվերի համար, վաճառքը կսկսվի նոյեմբերի 8-ից:
Ի լրումն չիպերի և օպերատիվ հիշողության բարելավումների, նոր MacBook Pro-ներն ունեն նաև Thunderbolt 5 միակցիչներ, նոր 12 ՄՊ վեբ-տեսախցիկներ և բարձր պայծառությամբ նանոտեքստուրային էկրաններ:
M4 Pro և Max պրոցեսորներն ունեն ավելի արագ գրաֆիկական միջուկներ, ճառագայթների հետագծման և նեյրոշարժիչ, ինչն այս սարքերը իդեալական ընտրություն է դարձնում արհեստական բանականության հետ աշխատանքի և մեքենայական ուսուցման համար:
Apple-ը նաև հայտարարել է MacBook Air M2 և M3 մոդելների բազային օպերատիվ հիշողությունն ավելացնելու մասին՝ 8 ԳԲ-ից մինչև 16 ԳԲ: Սարքերի նվազագույն տարբերակների գինը կմնա նույնը՝ 999 դոլար։






