Smartprix կայքը հրապարակել է ապագա Xiaomi 15 Ultra սմարթֆոնի բարձրորակ ռենդերային լուսանկարներ և գաղտնազերծել սարքի մանրամասն բնութագրերը։

Դատելով լուսանկարներից՝ սարքի հետևի մասում կլինի չորս ոսպնյակից բաղկացած տեսախցիկի մեծ կլոր բլոկ, այդ թվում՝ 200 ՄՊ և 4,3x օպտիկական խոշորացումով պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակ:

Sony սենսորով հիմնական 50 ՄՊ տեսախցիկը կհամալրվի նաև երկու մոդուլով՝ 50 ՄՊ գերլայնանկյուն և 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակ՝ 2x օպտիկական խոշորացումով: Առջևի տեսախցիկը կստանա 32 ՄՊ սենսոր։

Բացի դրանից՝ Xiaomi 15 Ultra-ն կունենա 6,7 դյույմանոց LTPO էկրան՝ 2K կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ, 6000 մԱ/ժ մարտկոց՝ համապատասխանաբար 90 Վտ և 80 Վտ հզորությամբ լարային և անլար լիցքավորման աջակցությամբ:

Սարքի աշխատանքի համար պատասխանատու կլինի նոր Snapdragon 8 Elite չիպսեթը, իսկ սմարթֆոնը կաշխատի Android 15-ով, որը հիմնված է սեփական HyperOS 2 ծրագրաշարի վրա:

Հաղորդվում է, որ Xiaomi 15 Ultra-ի շնորհանդեսը տեղի կունենա 2025-ի փետրվարին։ Xiaomi-ի հաջորդ շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 29-ին, որի ժամանակ կցուցադրվի Xiaomi 15-ը և HyperOS 2.0-ը։