Tom's Guide կայքի խմբագիրները, հիմնվելով անձնական փորձառության փորձի վրա, կազմել են Samsung-ի վեց լավագույն սմարթֆոնների ընտրանին, որոնք կարելի է գնել 2024-ի վերջին։
Ցուցակը գլխավորում է Samsung Galaxy S24 FE սմարթֆոնը: Այն առաջարկում է կատարողականության, որակյալ էկրանի, հիանալի տեսախցիկների և արհեստական բանականության Galaxy AI համակարգով աշխատող գործառույթների կատարյալ համադրություն։
Լավագույն բյուջետային սմարթֆոնը, ըստ Tom's Guide-ի, Samsung Galaxy A55-ն է: Չնայած ոչ ամենահզոր չիպսեթին, այս սարքն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է օգտատերին 2024-ին:
Լավագույն պրեմիում դասի սմարթֆոն է ճանաչվել առաջատար Samsung Galaxy S24 Ultra-ն։ Այն աչքի է ընկնում տեսախցիկի ավելի լավ համակարգով, չփայլող ծածկույթով բարձրորակ էկրանով և ներկառուցված ստիլուսի աջակցությամբ:
Ավագ մոդելներից լավագույնը ճանաչվել է Samsung Galaxy S24+-ը, որն առանձնանում է որակյալ QHD էկրանով, մեծ ծավալի հիշողությամբ և առանց վերալիցքավորման մարտկոցի երկար աշխատանքով։
Ծալվող սմարթֆոնների կատեգորիայում առաջատարը Samsung Galaxy Z Fold6-ն է, որն ունի Galaxy AI գործառույթների աջակցություն և հուսալի ծխնի:
Ցուցակը եզրափակում ավելի մատչելի ծալվող սմարթֆոն Galaxy Z Flip 6-ը, որն առաջարկում է գրեթե նույն հնարավորությունները, ինչ Fold6-ը, բայց ավելի մատչելի գնով:






