Caviar ապրանքանիշը, որը հայտնի է սմարթֆոնների շքեղ աքսեսուարներ պատրաստելով, իր կայքում ներկայացրել է Millennium տակդիրը, որը նախատեսված է iPhone 16 Pro-ի համար: Այն առանձնահատուկ է նրանով, որ դրանում կիրառվել է Ռուսաստանում հայտնաբերված մամոնտի ոսկոր, որը 10,000 տարվա հնություն ունի:

Տակդիրը զարդարված է մամոնտի ոսկեզօծ ռելիեֆով և Չելյաբինսկում ընկած երկնաքարի բեկորով, ինչը, ըստ Caviar-ի՝ այն դարձնում է ոչ միայն ֆունկցիոնալ աքսեսուար, այլև արվեստի գործ։ Տակդիրն արժե 300,000 ռուբլի (մոտ 3100 դոլար):

Caviar-ը հայտնի է Apple-ի, Samsung-ի և Huawei-ի սմարթֆոնների և աքսեսուարների անհատականացման իր բացառիկ նյութերով: Այս դեպքում հազվագյուտ նյութի օգտագործումն ընդգծում է բրենդի կարգավիճակը՝ որպես շքեղ ապրանքներ արտադրող:

Mammoth_stand_0008.jpg (413 KB)

Millennium տակդիրը դարձել է «Ռոսիա» հայրենասիրական սարքերի և աքսեսուարների հավաքածուի մասը։ Այս շարքն արդեն ներառում է «Խոսում է նախագահը» անունն ստացած iPhone-ը, որն այս աշնանը դարձել է բրենդի ամենահայտնի մոդելը:

Տակդիրն արտադրվել է սահմանափակ քանակով՝ ընդամենը 20 օրինակ։ Ժանիքի կտրվածքն ունի յուրահատուկ ձև, որը յուրաքանչյուր նմուշը դարձնում է եզակի։