Cubot ընկերությունը համաշխարհային շուկայում ներկայացրել է ամուր սմարթֆոն՝ KingKong Star 2-ը, որը նախատեսված է օգտատերերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհորդությունների և արշավների սիրահարների, ինչպես նաև գեյմերների համար: Սմարթֆոնը պատրաստված է բարակ կորպուսով, որը միաժամանակ ուժեղացրել է սմարթֆոնի ամրությունը։

KingKong Star 2-ի բարձր կատարողականությունն ապահովում է 4 նմ ութ միջուկանի MediaTek Dimensity 8200 պրոցեսորը՝ Mali-G610 MC6 գրաֆիկական արագացուցիչով, որը երաշխավորում է սահուն բազմաֆունկցիոնալ աշխատանք, ռեսուրսատար հավելվածներ, խաղեր և այլն: 6,72 դյույմանոց FHD+ էկրանը՝ 144 Հց թարմացման արագությամբ, ապահովում է վառ, հստակ պատկերներ թե՛ տեսանյութեր դիտելու, թե՛ խաղեր խաղալու ժամանակ:

Խոնավությունից, փոշուց և հարվածներից պաշտպանվելու առումով KingKong Star 2-ը համապատասխանում է IP68/IP69K և MIL-STD-810H ստանդարտներին, ինչը սմարթֆոնը դարձնում է կատարյալ ուղեկից ճամփորդությունների, ինչպես նաև էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների կամ այլ զբաղմունքների համար, երբ մարդը գործ է ունենում արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցության հետ:

Cubot KingKong Star 2 - 3.jpg (865 KB)

Չնայած ուժեղացված կոնստրուկցիային՝ սմարթֆոնն ունի ոճային դիզայն և բարակ կորպուս՝ ամենաբարակ հատվածում ընդամենը 7,2 մմ հաստությամբ:

KingKong Star 2-ն ունի 12 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ մինչև 24 ԳԲ վիրտուալ ընդլայնման հնարավորությամբ: Ներկառուցված հիշողությունը 256 ԳԲ է։

Հիմնական 100 ՄՊ տեսախցիկի և առջևի 32 ՄՊ տեսախցիկի շնորհիվ սմարթֆոնը թույլ է տալիս լուսանկարել և տեսագրել բարձր որակով, անկախ նրանից՝ արձակուրդում եք բնության գրկում և բնապատկերներ եք նկարում, թե ընկերների հետ սելֆի անում։

Հետևի մասում կա լրացուցիչ 1,85 դյույմանոց սենսորային էկրան՝ կարևոր հավելվածներ և ծանուցումներ մուտք գործելու համար, ինչպես նաև տարբեր անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար։

5100 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը 33 Վտ արագ լիցքավորմամբ ապահովում է սմարթֆոնի երկար աշխատանք առանց վերալիցքավորման, ինչպես նաև ապահովում է լիցքավորումը հնարավորինս կարճ ժամանակում՝ թույլ տալով չանհանգստանալ, որ սմարթֆոնը կարող է անջատվել ամենաանպատեհ պահին:

Cubot KingKong Star 2 - 2.jpg (632 KB)