Ռուսական «Պալաչ» կայքը կազմել է մինչև 34,000 ռուբլի (մոտ 350 դոլար) արժողությամբ չորս լավագույն սմարթֆոնների ցանկը։
Առաջին տեղում է անսովոր CMF Phone 1-ը, որի գինը 24,000 ռուբլի է (մոտ 247 դոլար): Սմարթֆոնն աչքի է ընկնում նրանով, որ հետևի վահանակը հնարավոր է փոխել, ինչպես նաև սարքը զարդարել փոխարինելի մոդուլային պարագաներով։ Սմարթֆոնն ունի 6,7 դյույմանոց AMOLED էկրան՝ 120 Հց հաճախականությամբ և 2000 նիտ պայծառությամբ, MediaTek Dimensity 7300 չիպ, 50 ՄՊ տեսախցիկ և 5000 մԱ/ժ մարտկոց։
Նրան հաջորդում է Samsung Galaxy A35-ը՝ 21,000 ռուբլի գնով (216 դոլար), որն առաջարկում է 6,6 դյույմանոց AMOLED էկրան, Gorilla Glass Victus+, սեփական արտադրության Exynos 1380 չիպ, ինչպես նաև Android 14 օպերացիոն համակարգ՝ ծրագրային ապահովման թարմացումների մի քանի տարվա աջակցությամբ։
Երրորդ տեղում է Moto G Power 5G 2024-ը՝ մոտ 30,000 ռուբլի գնով (մոտ 308 դոլար)։ Սմարթֆոնն առաջարկում է 5000 մԱ/ժ մարտկոց, 6,5 դյույմանոց էկրան, Mediatek Dimensity 930 չիպ և եռակի տեսախցիկ՝ 50, 2 և 2 մեգապիքսել կետայնությամբ։
Ընտրանին փակում է Nothing Phone 2(a)-ը՝ 33,400 ռուբլի արժողությամբ (մոտ 343 դոլար): Կիսաթափանցիկ հետևի վահանակով և հետին լուսավորությամբ սմարթֆոնն ունի MediaTek Dimensity 7200 Pro չիպ, երկու տեսախցիկ՝ յուրաքանչյուրը 50 ՄՊ և 5000 մԱ/ժ մարտկոց՝ 45 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ։






