Apple-ի ինսայդեր Սոնի Դիքսոնը հրապարակել է հաջորդ տարվա գարնանը թողարկվելիք iPhone SE 4-ի համար նախատեսված պատյանի լուսանկարը։
Թեև ակնկալվում է, որ iPhone SE 4-ը հիմնված կլինի iPhone 14-ի դիզայնի վրա, այն չի ունենա նույն երկակի տեսախցիկից բաղկացած համակարգ, ինչ iPhone 14-ը: Թեև ակնկալվում է, որ iPhone SE-ն կունենա 48 Մպ հիմնական սենսոր՝ այնպիսին, ինչպիսին ունի iPhone-ը 15։ Սա թույլ կտա ապահովել 2x խոշորացում՝ առանց որակի կորստի և 12 Մպ կետայնությամբ:
Թեև ավելի վաղ iPhone SE-ի մասին լուրերը ենթադրում էին, որ սարքը կունենա գործողության կոճակ, ինչը նոր հրապարակված այս լուսանկարը փաստացի հերքում է: Վերևի ձախ անկյունում նախկինի պես կա ձայնի անջատիչի համար նախատեսված կտրվածք։ Տեսախցիկի կառավարման նոր (Camеra Control) կոճակ սմարթֆոնը չի ունենա։
Ակնկալվում է, որ Apple-ն iPhone SE 4-ը կներկայացնի հաջորդ տարվա գարնանը։ Սմարթֆոնի գինը մոտ $500 է: Հեռախոսը, հավանաբար, կունենա նոր 6.1 դյույմանոց OLED էկրան, USB-C, նոր 48 Մպ տեսախցիկ, Face ID և այլ հնարավորություններ:
Նախկինում Սոնի Դիքսոնը հրապարակել էր iPhone 12-ի, iPhone 13-ի, Apple Homepod-ի և այլ սարքերի ճշգրիտ լուսանկարներ:







