Oppo-ն մանրամասներ է ներկայացրել նոր Oppo K12 Plus սմարթֆոնի մասին։ Ընկերությունից հայտնել են, որ սարքը կառուցվելու է SoC Snapdragon 7 պրոցեսորի վրա, իսկ սմարթֆոնի լավագույն տարբերակը կստանա 12 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Ընկերությունն այս ր սմարթֆոնի համար խոստանում է «չորս տարվա անխափան աշխատանք», այսինքն՝ այս ընթացքում սմարթֆոնի աշխատանքի արագությունը կլինի մոտավորապես նույնը, ինչ գործարանային տուփից սմարթֆոնը հանելու և միացնելու ժամանակ։

Oppo K12 Plus-ի կոնֆիգուրացիան կունենա «իկբեռսպորտային հարթ էկրան»՝ 120 Հց կադրերի թարմացման հաճախականությամբ: AMOLED էկրանի անկյունագիծը կլինի 6,7 դյույմ, իսկ կետայնությունը՝ 2412 x 1080 պիքսել։

6400 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը կունենա 80 Վտ լիցքավորման աջակցություն: Սմարթֆոնը կունենա նաև 10 Վտ հզորությամբ հակադարձ անլար լիցքավորման աջակցություն։

Oppo K12 Plus-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։

oppo k12 plus- 1.jpg (122 KB)