AnTuTu կայքը կազմել է սմարթֆոններից օգտվող քաղաքացիների գոհունակության վերաբերյալ սեպտեմբերյան վարկանիշը:
Օգտատերերի կարծիքով՝ սեպտեմբերի արդյունքներով լավագույն սմարթֆոնը ծալվող Oppo Find N3-ն է, որից գոհ է դրա տերերի 99,09%-ը։ Լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Honor Magic6 Ultimate Edition-ը և Huawei Pura70 Pro+-ը՝ համապատասխանաբար 97,65% և 97% գնահատականներով։
Նրանց հաջորդում են ծալվող Honor Magic V2-ը (96,89%) և Vivo X Fold3 Pro-ն (96,79%), ինչպես նաև Samsung Galaxy S23 Ultra-ն և Galaxy S24+-ը, որոնցից գոհ են օգտատերերի 95, 29%-ը և 94,76%-ը համապատասխանաբար։

Ութերորդից տասներորդ հորիզոնականում են Oppo Find X7 Ultra-ն (94,48%), ինչպես նաև անցյալ տարվա ծալվող ֆլագմանները՝ Samsung Galaxy Z Fold5-ը (94,29%) և Huawei Mate X3-ը (94,12%):
AnTuTu-ի ներկայացուցիչները նշում են, որ սարքերի օգտատերերի վարկանիշները չեն արտացոլում դրանց իրական աշխատանքը և սմարթֆոնների գնահատականն այս հարթակում. վարկանիշը ձևավորվել է սարքերի սեփականատերերի կարծիքների հիման վրա: Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 1-ից 30-ը Չինաստանում Android սմարթֆոնների օգտագործողների շրջանում։






