AnTuTu հարթակը հրապարակել է լավագույն Android սմարթֆոնների սեպտեմբեր ամսվա վարկանիշը մի քանի գնային միջակայքերում՝ հիմնված գին-կատարողականություն հարաբերակցության վրա:
Մինչև 999 յուան (մինչև 142 դոլար) կատեգորիայում առաջատարը ZTE Yuanhang 41-ն է՝ բյուջետային Unisoc T760 չիպով։ Լավագույն եռյակում են նաև Wiko Hi Enjoy 60s-ը և iQOO Z9x-ը, որոնց կատարողականությունն ապահովված է MediaTek Dimensity 700-ով և Snapdragon 6 Gen 1-ով:
Մինչև 1999 յուանի (մինչև 284 դոլար) միջակայքում են Redmi Turbo 3-ը, Realme GT Neo6-ը և Redmi K70E-ն։ Առաջին երկուսն աշխատում են Snapdragon 8s Gen 3 չիպով, մինչդեռ Xiaomi-ի սմարթֆոնն առաջարկում է MediaTek Dimensity 8300 Ultra պրոցեսորով:

Մինչև 2999 յուան (մինչև 425 դոլար) արժողությամբ սարքերից առաջին եռյակում ընդգրկվել են iQOO Z9 Turbo+-ը և Redmi K70 Ultra-ն, որոնք աշխատում են Dimensity 9300+ չիպով, և iQOO Neo9-ը՝ հիմնված Snapdragon 8 Gen 2-ի վրա:
Մինչև 3999 յուան (մինչև 568 դոլար) կատեգորիայում լավագույն սմարթֆոն է ճանաչվել OnePlus Ace 3 Pro-ն, որին հաջորդում են Realme GT5 Pro-ն և iQOO Neo9 Pro-ն։ Առաջին երկուսն առաջարկում են ներկայիս առաջատար Snapdragon 8 Gen 3 չիպը, մինչդեռ երրորդն առաջարկում է անցյալ տարվա Snapdragon 8 Gen 2-ը:
Խաղային Red Magic 9 Pro-ն, Red Magic 9S Pro-ն և Red Magic 9 Pro+-ը, որոնք աշխատում են Snapdragon 8 Gen 3 րիպով, կազմում են 3999 յուանից (568 դոլարից) բարձր գնով սարքերի եռյակը:






