Samsung Galaxy S25 Ultra նոր առաջատար սմարթֆոնը հավաստագրվել է չինական 3C կարգավորիչի կողմից, ինչը պարտադիր ընթացակարգ է մինչև վաճառքի դուրս գալը։
Galaxy S25 Ultra-ի չինական տարբերակը՝ SM-S9380 մոդելային համարով, կստանա արբանյակային կապի գործառույթների աջակցություն, ինչը հաստատվում է կարգավորիչի կայքում առկա նկարագրությամբ։ Թեև դեռ պարզ չէ՝ կօգտագործվի Beidou, թե Tiantong բջջային կապի օպերատորի համակարգը։
Բացի դրանից՝ հաստատվել է, որ Galaxy S25 Ultra-ն կշարունակի ունենալ նախորդ սերնդի 45 Վտ արագ լիցքավորման աջակցության տեխնոլոգիան։
Galaxy S25-ի և Galaxy S25+-ի չինական տարբերակները չեն ունենա արբանյակային կապի գործառույթների աջակցություն: Բացի դրանից՝ երեք մոդելներից և ոչ մեկը լիցքավորիչով չի թողարկվում, սակայն փաթեթում կներառվեն ընկերության արտադրության մալուխներ:
Նոր արտադրանքի շնորհանդեսը սպասվում է հաջորդ տարվա հունվարին։






