Cubot ընկերությունը ներկայացրել է KingKong Star 2 գերամուր սմարթֆոնը, որի վաճառքը պետք է սկսվի հոկտեմբերին։

KingKong Star 2-ը համալրված է MediaTek Dimensity 8200 5G չիպով, 12 ԳԲ ֆիզիկական օպերատիվ հիշողությամբ, որը կարող է ընդլայնվել ևս 12 ԳԲ վիրտուալ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։

Սմարթֆոնը հագեցած է 6,72 դյույմանոց FHD+ էկրանով՝ 144 Հց թարմացման հաճախությամբ,  պաշտպանված է Corning Gorilla Glass ապակիով։ Սարքը համապատասխանում է IP68/IP69K պաշտպանության աստիճանին և ամերիկյան ռազմական MIL-STD-810H ստանդարտի պահանջներին։ Հիմնական տեսախցիկն ունի 100 մեգապիքսել կետայնություն, իսկ դիմայինը՝ 32 մեգապիքսել։

KingKong Star 2-ի առանձնահատկություններից մեկը լրացուցիչ 1,85 դյույմանոց էկրանն է, որն ապահովում է արագ մուտք դեպի ծանուցումներ և հիմնական հավելվածներ՝ առանց հեռախոսն ապակողպելու:

5100 մԱ/ժ մարտկոցն ունի 33 Վտ արագ լիցքավորման աջակցություն: