Ձեռնարկատերեր, որոնք հույս ունեն գործարկել հերթական հեռանկարային նախագիծը, որը կարող է նվաճել աշխարհը, փորձառու ներդրողներ, որոնք փնտրում են, ստարտափներ, որ հետագայում կդառնան միաեղջյուրներ, կամ էլ պարզապես նորագույն տեխնոլոգիաների ջատագովներ, որոնք ձգտում են հետ չմնալ վերջին թրենդերից և շոշափել ապագան։ Նրանցից քչերն իրենց թույլ կտային բաց թողնել EMERGE 2024–ը Երեւանում՝ եզակի ֆորում, որտեղ քննարկվում են տեխնոլոգիական աշխարհի ամենահետաքրքիր միտումները և որտեղ իրական հնարավորություններ են ստեղծվում համարձակ ներդրողների համար։
EMERGE ֆորումի գաղափարը ծնվել է Արևելյան Եվրոպան աշխարհի հետ կապելու պահանջմունքից, սակայն 2018 թվականից այն դարձել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենամեծ ստարտափ համաժողովը: Տարիների ընթացքում այն անցկացվել է 5 տարբեր երկրներում, Հայաստանում արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում։
Կազմակերպիչներն ասում են՝ տեխնոլոգիական մյուս միջազգային միջոցառումներից EMERGE-ը տարբերվում է նրանով, որ այն շեշտը դնում է հատկապես զարգացող շուկաների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում:






