Samsung-ը ներկայացրել է Galaxy S24 FE սմարթֆոնը, որը հարավկորեական ընկերության մատչելի առաջատարն է։ Արտաքինից նոր արտադրանքը գրեթե չի տարբերվում իր նախորդից։ Հիմնական փոփոխությունները սարքի ներսում են։
Սմարթֆոնն ստացել է 6,7 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրան՝ 2340 × 1080 պիքսել կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ։ Էկրանը պաշտպանված է Gorilla Glass Victus+-ով։
Samsung Galaxy S24 FE-ն աշխատում է 10 միջուկանի Samsung Exynos 2400e պրոցեսորով, որը ներառում է մեկ Cortex-X4 միջուկ՝ 3,1 ԳՀց հաճախականությամբ, հինգ Cortex-A720 միջուկ՝ 2,6-ից 2,9 ԳՀց հաճախականությամբ և չորս Cortex-A520 միջուկներ՝ 2,0 ԳՀց հաճախականությամբ: Բոլոր կոնֆիգուրացիաների համար օպերատիվ հիշողության ծավալը 8 ԳԲ է: Առաջարկվում է ներկառուցված հիշողության 128/256/512 ԳԲ տարբերակներ։
Սարքի դիմացի հատվածում տեղադրված է 10 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ f/2.4 օպտիկայով և ավտոֆոկուսով։ Նոր արտադրանքի հիմնական տեսախցիկի բլոկը բաղկացած է 50 մեգապիքսելանոց հիմնական մոդուլից՝ f/1.8 օպտիկայով, Dual Pixel ավտոֆոկուսից և օպտիկական կայունացուցիչից, ինչպես նաև 12 մեգապիքսել լայնանկյուն տեսախցիկից՝ f/2.2 օպտիկայով և 8-ով մեգապիքսել հեռաֆոտո տեսախցիկ՝ f/2.4 օպտիկայով:

Samsung Galaxy S24 FE-ն ստացել է 4700 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, ինչը 200 մԱ/ժ-ով ավելի է իր նախորդից։ Galaxy S24 FE-ի չափերն են՝ 162 x 77,3 x 8,0 մմ, քաշը՝ 213 գրամ: Այն մի փոքր ավելի բարակ է, քան անցյալ տարվա մոդելը, բայց նաև մի փոքր ավելի ծանր է:
Սարքն ստացել է նաև IP68 պաշտպանություն ջրի և փոշու դեմ։ Samsung Galaxy S24 FE-ը հասանելի կլինի չորս գույնով՝ գրաֆիտ, մոխրագույն, կապույտ և անանուխ: Samsung Galaxy S24 FE-ն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով և OneUI 6.1.1 ինտերֆեյսով, ունի Galaxy AI-ի տարբեր գործառույթներ:
Galaxy S24 FE-ի գինը 128 ԳԲ տարբերակի համար կսկսվի 649 դոլարից: Դա 50 դոլարով ավելի թանկ է, քան անցյալ տարվա S23 FE-ն: Վաճառքը կսկսվի հոկտեմբերի 3-ից։






