Ամերիկյան Allstate Protection Plans ապահովագրական ընկերությունը փորձարկել է iPhone 16 Pro Max-ի դիմացկունությունը` սմարթֆոնն էկրանի ուղղությամբ վայր գցելով բետոնե հատակի վրա 1,8 մ բարձրությունից: Ֆլագման սմարթֆոնի էկրանը կոտրվել է, իսկ տիտանե շրջանակի երկայնքով տեսանելի քերծվածքներ են հայտնվել։

Թեստից հետո սմարթֆոնը դարձել է անօգտագործելի, թեև սարքն արձագանքել է հպմանը, ինչի շնորհիվ այն հնարավոր լինի վերանորոգել: Կոտրվել է նաև սմարթֆոնի հետևի ապակին և վնասվել է տեսախցիկի կորպուսը։ Սմարթֆոնը շարունակել է աշխատել, այդ թվում՝ տեսախցիկը, սակայն սարքին դիպչելն արդեն վտանգավոր է եղել կոտրված ապակու պատճառով:

iPhone 16 շարքի սմարթֆոնները համալրված են երկրորդ սերնդի Ceramic Shield պաշտպանիչ ապակիով, որը, ըստ Apple-ի, նույնիսկ ավելի ամուր է, քան Ceramic Shield-ի նախորդ տարբերակը։ 6,9 դյույմանոց iPhone 16 Pro Max-ն ունի ապակի առջևի և հետևի վրա:

Allstate-ի DropBot թեստի ժամանակ ոչ մի ապակիով սմարթֆոն չի փրկվել: Ապակե տարրերի փխրունությունը պահանջում է լրացուցիչ միջոցներ՝ սարքը պաշտպանելու համար։

Դժվար այսպիսի թեստերի հիման վրա որոշել սմարթֆոնի ամրությունն իրական կյանքում, քանի որ հարվածի անկյունը, բարձրությունը և մակերեսները միշտ տարբեր կլինեն, նշում է MacRumors-ը:

Allstate-ը չի կատարել ջրադիմացկունության թեստեր, քանի որ iPhone-ի մոդելներն այժմ ունեն ջրից ուժեղ պաշտպանություն: iPhone 16 շարքն առաջարկում է IP68 պաշտպանություն: Այս ստանդարտի շնորհիվ սարքը կարող է դիմակայել 6 մ խորության ջրի մեջ ընկղմվելուն մինչև 30 րոպե: Այլ տեսանյութերում ընկերությունները փորձարկել են iPhone 16 շարքի այլ սարքեր։