Նոր iPhone 16, 16 Pro և 16 Pro Max-ի թողարկումից հետո շատ օգտատերեր մտածում են՝ արդյոք ավելի մեծ մարտկոցների շնորհիվ դրանք ավելի երկար են աշխատում առանց վերալիցքավորման: Պարզելու համար The Tech Chap ալիքի հեղինակը լայնածավալ թեստավորում է անցկացրել՝ համեմատելով նոր ապրանքները ոչ միայն Apple-ի նախկին մոդելների, այլ նաև այլ արտադրողների ֆլագմանների հետ։

Թեստում ներառվել են iPhone 16-ը, 16 Pro-ն, 16 Pro Max-ը, ինչպես նաև անցյալ տարվա iPhone 15-ը և 15 Pro Max-ն: Թեստին մասնակցել են նաև OnePlus 12, Oppo Find X7 Ultra, Honor Magic6 Pro, Vivo X100 Pro, Samsung Galaxy S24 Ultra, Xiaomi 14 Ultra և Pixel 9 Pro XL սմարթֆոնները:

Սմարթֆոններից առաջինն անջատվել է iPhone 15 Pro-ն․ սմարթֆոնի աշխատանքը տևել է 8 ժամ 11 րոպե։ iPhone 15-ը մի փոքր ավելի երկար է աշխատել՝ 8 ժամ 30 րոպե արդյունքով։ Նոր iPhone 16-ը և 16 Pro-ն կարողացել են աշխատել համապատասխանաբար 9 ժամ 6 րոպե և 9 ժամ 11 րոպե, ինչը 10%-ով ավելի է, քան դրանց նախորդների արդյունքները։

iPhone 15 Pro Max-ը, որը նախկինում հաճախ լավ ցուցանիշներ է ունեցել այսպիսի թեստերում, այս անգամ անջատվել է 9 ժամ 26 րոպե անց՝ մի փոքր ավելի ուշ, քան iPhone 16 Pro-ն: Այնուամենայնիվ, iPhone 16 Pro Max-ը զգալիորեն գերազանցել է մյուս մոդելներին՝ 11 ժամ 29 րոպե տևողությամբ արդյունքով զբաղեցնելով երրորդ տեղը։ Honor Magic6 Pro-ն կարողացել է չորս րոպե ավելի երկար աշխատել, բայց դա կարելի է համարել նվազագույն տարբերություն։ Թեստի առաջատարը եղել է Vivo X100 Pro-ն՝ 12 ժամ 22 րոպե տպավորիչ արդյունքով։

Այսպիսով, iPhone 16-ը և 16 Pro-ն փաստացի ընդամենը մի փոքր ավելի երկար են աշխատում առանց վերալիցքավորման, քան իրենց նախորդները և մոտ են iPhone 15 Pro Max-ի արդյունքին: Այնուամենայնիվ, iPhone 16 Pro Max-ը նկատելիորեն առաջ է անցել թե՛ հին, թե՛ շարքի ավելի կրտսեր նոր մոդելներից։

Նշենք, որ iPhone 16 Pro-ում կիրառվում է մետաղական մարտկոցի տեխնոլոգիա, որը կարող է դեր խաղալ ինքնավարության բարձրացման գործում։