Samsung-ը ծրագրային ապահովման աջակցության ժամկետը կերկարացնի նաև բյուջետային մոդելների համար՝ մինչև 6 տարի։ Խոսքը Android-ի վեց թարմացումների թողարկման մասին է։
Ընդամենը մի քանի տարի առաջ միայն Apple-ը կարող էր պարծենալ իր սմարթֆոնների ծրագրային ապահովման աջակցության ամենաերկար ժամկետով, սակայն այժմ Samsung-ը և Google-ն առաջարկում են նույնքան երկար աջակցության ծրագրեր իրենց ֆլագմանների համար: Եվ Samsung-ը, փաստացի մեկ քայլ առաջ է գնում։
Ենթադրվում է, որ այս որոշումը կվնասի Xiaomi-ին, Redmi-ին և էժան սմարթֆոններ արտադրող այլ ընկերություններին։
Դատելով առցանց հրապարակված մարքեթինգային նյութերից՝ Samsung-ի առաջին բյուջետային մոդելը, որը կունենա 6 տարվա թարմացումների աջակցություն, կլինի առաջիկայում ներկայացվելիք Galaxy A16 5G-ն։ Այն կթողարկվի Android 14-ով և ի վերջո կստանա Android 20:
Մարքեթինգային նյութերից պարզ են դառնում Galaxy A16 5G-ի հիմնական առանձնահատկությունները: Սմարթֆոնը կունենա Super AMOLED էկրան՝ 6,7 դյույմ անկյունագծով, Full HD+ կետայնությամբ և 90 Հց կադրերի արագությամբ։
Galaxy A16 5G-ն կստանա SoC Exynos 1330 պրոցեսոր, 4/6/8 ԳԲ օպերատիվ և 128/256 ԳԲ ներկառուցված հիշողություն, 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, C USB միակցիչ, ականջակալների ստանդարտ խցիկ և IP54 պաշտպանություն: Սարքի քաշը կկազմի 200 գրամ, չափերը՝ 164,4 x 77,9 x 7,9 մմ։






