Huawei Mate XT սմարթֆոնը, որը $2800 արժե և երեք մասի է ծալվում, արդեն հասել է պատվիրատուներին։ Սակայն սմարթֆոնի էկրանի ծալքերը շատ նկատելի են նույնիսկ ուղիղ անկյան տակ էկրանին նայելիս։
Չինացի բլոգեր Չեն Չժենը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նոր սմարթֆոնը, նաև ուշադրություն հրավիրել էկրանի ծալքերի վրա։ Տեսանյութի հրապարակումից հետո շատերը դժգոհել են, որ այս ծալվող թանկարժեք սմարթֆոնն ունի շատ նկատելի ծալքեր։ Ոմանք նույնիսկ կարծում են, որ բլոգերը միտումնավոր է ցուցադրել սմարթֆոնը Huawei-ին վարկաբեկելու համար։
«Ինչ վերաբերում է ծալքերին, ապա դրանք կարելի է նկատել ծալվող էկրանով ցանկացած սմարթֆոնի վրա, եթե նայեք էկրանին լույսի արտացոլման տակ: Սակայն երբ բովանդակությունը դիտում ես պայծառ էկրանով, նման սմարթֆոնների ծալքերը գրեթե չեն երևում»,- տեսանյութում ասել է Չեն Չժենը։
Հարկ է նշել, որ բոլոր ծալվող սմարթֆոնների վրա ծալքերը տեսանելի են ծխնիի մոտ: Ներկայումս ոչ մի արտադրող չի կարողացել արտադրել էկրան, որի վրա չերևան ծալքերը։
«Huawei-ի եռապատիկ ծալքը նորություն է: Արտաքին ծալքի հատվածում ծալքերն ավելի նկատելի կլինեն, քան ներքին ծալքի հատվածում։ Դա պայմանավորված է ֆիզիկական պատճառներով: Եթե պետք է ասել, որ ծալքեր չկան, ապա հավանաբար դա այդպես չէ: Բացի դրանից՝ նրանք, ովքեր իրականում օգտագործում են ծալովի էկրաններ, այս ծալքերը նրանց չեն մտահոգում»,- ասել է Չեն Չժենը։






