Vivo ընկերությունը հայտարարել է Vivo T3 բջջային սարքերի շարքի նոր հավելման՝ Vivo T3 Ultra սմարթֆոնի մասին: Նոր արտադրանքը հիմնված է առաջատար MediaTek Dimensity 9200+ պրոցեսորի վրա և ունի բարակ կորպուս՝ ընդամենը 7,6 մմ հաստությամբ:
Vivo T3 Ultra սմարթֆոնն ունի 6,78 դյույմանոց կոր AMOLED էկրան՝ FHD+ կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ: Էկրանի առավելագույն պայծառությունը 4500 քդ/մ2 է: Էկրանի վերևի հատվածում առկա կտրվածում տեղադրված է առջևի 50 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ սելֆի անելու համար: Առկա է նաև էկրանի մատնահետքի սկաներ։ Հետևի վահանակում տեղադրված է հիմնական 50 մեգապիքսել տեսախցիկ՝ օպտիկական պատկերի կայունացմամբ Sony IMX921 սենսորով, որը լրացվում է 8 մեգապիքսել լայնանկյուն մոդուլով:

Սմարթֆոնն օգտագործում է հզոր ութմիջուկանի MediaTek Dimensity 9200+ պրոցեսոր՝ մինչև 3,35 ԳՀց հաճախականությամբ և Immortalis-G715 գրաֆիկական արագացուցիչ։ Այն համալրվում է 8 կամ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 128 կամ 256 ԳԲ ծավալով ներկառուցված հիշողությամբ։
5500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն ունի 80 Վտ արագ լիցքավորման աջակցություն: Սմարթֆոնը պաշտպանված է խոնավությունից և փոշուց IP68 ստանդարտի համաձայն։ Սարքն աշխատում է Android 14 օպերացիոն համակարգով ֆիրմային Funtouch OS 14 ինտերֆեյսով և հասանելի է Lunar Grey և Frost Green գույներով:

Նոր արտադրանքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 19-ից։ 8/128 ԳԲ հիշողությամբ Vivo T3 Ultra-ի գինը 380 դոլար է, 12/256 ԳԲ հիշողությամբ տարբերակը կարժենա 430 դոլար։






