HMD Global ընկերությունը ներկայացրել է HMD 105 4G և HMD 110 4G հեռախոսները, որոնք շուկայում հայտնվել են այս ամռանն իրենց 2G տարբերակների դեբյուտից հետո:

Այս սարքերը նպատակ ունեն տրամադրել ժամանակակից գործառույթներ, ինչպիսիք են մուտքը դեպի YouTube, YouTube Music և YouTube Shorts՝ Cloud Phone հավելվածի միջոցով: Հեռախոսներն առաքվում են նախապես տեղադրված հավելվածով՝ անվտանգ UPI գործարքների համար:

Հեռախոսներն ստացել են 1450 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, MP3 նվագարկիչ, անլար FM ռադիո, մինչև 32 ԳԲ SD քարտի և Phone Talker հավելվածի աջակցություն։ Սարքերը նաև ունեն 23 լեզվի աջակցություն։

HMD 105 4G-ը հասանելի է սև, կապույտ և վարդագույն տարբերակներով և արժե ընդամենը 25 դոլար, մինչդեռ HMD 110 4G-ն հասանելի է տիտանի և կապույտ տարբերակներով և վաճառվում է 28 դոլարով:

Երկու հեռախոսներն էլ կվաճառվեն մանրածախ խանութներում, էլեկտրոնային առևտրի հարթակներում և HMD-ի պաշտոնական կայքում՝ 1 տարվա երաշխիքով։