«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը, 7 օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենթորային հանդիպումներից և ակտիվ ժամանցային ծրագրերից հետո, ամփոփեց իր արդյունքները։ 

Սամմիթի շրջանակում դասախոսություններով հանդես եկան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենթորներ և ստարտափների հիմնադիրներ։ Սամմիթը հյուրընկալեց հայտնի փորձագետների, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների և ստարտափերների։ 

IMG_6397.jpeg (1.78 MB)

«Սևան Ստարտափ Սամմիթ 2024»-ին մասնակցում էին մոտ 150 ստարտափներ և 250-ից ավել բանախոսներ աշխարհի շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Իրանից, Քենիայից, Լիտվայից, Նիգերիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից, Հայաստանից և այլ երկրներից։ Սամմիթի մասնակիցների և այցելուների թիվը գերազանցեց 10,000-ը։ 

MAR_3251.jpeg (612 KB)

Փակման արարողությանը ամփոփվեցին starter և booster ծրագրերի արդյունքները և հրապարակվեցին հաղթողների անունները: Հիշեցնենք, որ Սամմիթի գաղափարի գեներացման և կայացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է հատուկ մշակված ինկուբացիոն ծրագիր, իսկ զարգացման փուլում գտնվող ստարտափների համար իրականացվել է միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը վարում էին Սիլիկոնյան հովտից ժամանած Nexus Partners-ի և Antler-ի ներկայացուցիչները և Techstars-ի` աշխարհի ամենամեծ աքսելերացիոն ծրագրի, հիմնադիրը

IMG_6094.jpeg (465 KB)

Այս տարի Սևան Ստարտափ Սամմիթի շրջանակներում անցկացվել են ևս 3 միջացառումներ` Energy Transition and Entrepreneurship Summit-ը, Sevan EV Rally 2024-ը և Sevan Agritech Summit-ը։ Վերջինս նույնպես ամփոփեց իր արդյուքները, որի հաղթող ճանաչվեց Hoviv թիմը Հայաստանից։ 

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող ճանաչվեց Orion E-Mobility ստարտափը։

MAR_3044.jpeg (449 KB)

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, և հաղթող ճանաչվեց Lioncharge ստարտափը։

Միջոցառման շրջանակում «Թրիփլ Էս» վենչուրային ֆոնդը ներդրում կատարեց StarsHunt ստարտափում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը և ներդրումների թիվը գերազանցեց 100,000 ԱՄՆ դոլարը

MAR_3083.jpeg (467 KB)

Booster 

1 - Lioncharge - Հնդկաստան 

2 - Labadvance - Ռուսաստան 

3 - 1st app - Թաիլանդ 

Starter 

1 - Orion E-Mobility - Ֆրանսիա 

2 - Hoviv - Հայաստան 

3 - Laser Shield - Հայաստան 

————— 

Մինչ օրս Սիսայդ Ստարտափ Սամիթ նախագծի 11 միջոցառումներին ներգրավվել են մոտ 45,000 մասնակիցներ՝ աշխարհի շուրջ 60 երկրներից: Ավելի քան 1500 ստատափ ընկերություններից շատերը գրանտային մրցանակներ են ստացել շուրջ 550 000 ԱՄՆ դոլարի հասնող մրցանակային ֆոնդից։ Նախագծի շրջանակներում կատարված ներդրումների և ներդրումային պայմանավորվածությունների ընդհանուր թիվը գերազանցում է 5 միլիոն ԱՄՆ դոլարը։

MAR_2474.jpeg (556 KB)