22:14 14 մայիսի, 2024Android 15-ն այժմ բետա փորձարկման փուլում է, ամբողջական թողարկումը սպասվում է հուլիսից հետո: Ինչպես և սպասվում էր, Google Pixel սարքերն առաջինը կստանան թարմացումը, որից հետո թարմացումը հասանելի կդառնա այլ ապրանքանիշերի սարքերի համար։
GizmoChina կայքը հրապարակել է Realme սմարթֆոնների ցանկը, որոնք կթարմացվեն RealmeUI 5.0-ով՝ հիմնված Android 15-ի վրա։
Համաձայն Realme-ի թարմացման ռազմավարության՝ առաջնահերթությունը կտրվի վերջերս թողարկված առաջատար մոդելներին, որին հաջորդում են հին սարքերը և միջին դասի սմարթֆոնները: Բյուջետային մոդելների սեփականատերերը կարող են թարմացումն ուշացումով ստանալ կամ նույնիսկ առհասարակ չստանալ այն։ RealmeUI 5.0-ը կստանա Android 15-ի հիմնական գործառույթներ, ինչպես նաև Realme-ի մշակած բացառիկ կարգավորումներ և գործառույթներ։
Հարկ է նշել, որ սա ոչ պաշտոնական ցուցակ է, և թարմացվող սարքերի թիվը կարող է սպասվածից քիչ կամ շատ լինել: