God of War Ragnarok, թե՞ Elden Ring․ շուտով հայտնի կդառնան տարվա լավագույն խաղերը․ ո՞րոնք են Game Awards 2022-ի հավակնորդները

22:04    16 նոյեմբերի, 2022

2022 թ․ դեկտեմբերին տեղի կունենա խաղային ինդուստրիայի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ The Game Awards 2022 մրցանակաբաշխությունը։ YouTube-ի հատուկ հեռարձակման ժամանակ միջոցառման հաղորդավար և պրոդյուսեր Ջեֆ Քեյլին ներկայացրել է հավակնորդների ցուցակը։

Այս պահին ցուցակում ընդգրկված են երկու բացարձակ ֆավորիտներ, որոնք շատերն համարում են տարվա լավագույն խաղեր՝ արկածային էքշն ժանրի God of War Ragnarok-ը և դերային մարտախաղ Elden Ring-ը: Առաջինը հավակնում է մինչև ինը մրցանակի (ներառյալ՝ «Տարվա խաղ» և «Լավագույն արկածային էքշն խաղ» անվանակարգերում), երկրորդը հավակնում է յոթ մրցանակի (կրկին «Տարվա խաղ» և «Լավագույն դերախաղ» անվանակարգերում):  

Յոթ մրցանակի է հավակնում նաև հանրահայտ հետապոկալիպտիկ էքշն ժանրի Horizon Forbidden West-ը։

Ֆավորիտների մեջ են նաև կատվի արկածային Stray խաղը (որը մրցանակների է հավակնում վեց անվանակարգում) և միջնադարյան A Plague Tale: Requiem-ը (հավակնում է 5 մրցանակի):

Այս տարի The Game Awards 2022-ում ներկայացված է 31 անվանակարգ։ Ընդորում, «Լավագույն ադապտացիա» անվանակարգը մրցանակաբաշխությունում ի հայտ է եկել միայն այս տարի։ Այս անվանակարգի համար կմրցեն հեռուստաշոուներ, ֆիլմեր և խաղերի մոտիվներով այլ ստեղծագործություններ։

Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում արդեն բացվել է քվեարկության էջը, և գրանցվելով կայքում՝ կարող եք քվեարկել ձեր սիրելի խաղերի օգտին։

Game Awards 2022 մրցանակաբաշխության բուն արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։ Սպասվում է, որ միջոցառմանը կլինեն նաև մի շարք համաշխարհային պրեմիերաներ։ Ըստ լուրերի՝ Game Awards 2022-ի ժամանակ կցուցադրվի նաեւ Diablo IV-ը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The Game Awards 2022-ի հավակնորդների ամբողջական ցուցակը.

«Տարվա խաղ»

«Լավագույն մարտախաղ»

«Լավագույն արկածային Էքշն»

«Լավագույն դերախաղ»

«Լավագույն մարտախաղ»

«Լավագույն ռազմավարություն/Լավագույն սիմուլյացիա»

«Լավագույն սպորտային/մրցարշավային խաղ»

«Լավագույն բազմաօգտատերային խաղ»

«Լավագույն խաղ ամբողջ ընտանիքի համար»

«Վիրտուալ/լրացված իրականության լավագույն խաղ»

«Լավագույն բջջային խաղ»

«Լավագույն խաղ-ծառայություն»

«Համայնքի լավագույն աջակցություն»

«Լավագույն դեբյուտային անկախ խաղ»

«Լավագույն անկախ խաղ»

«Լավագույն ռեժիսուրա»

«Լավագույն սթորիթելինգ»

«Լավագույն վիզուալ ոՃ»

«Լավագույն սաունդթրեք»

«Լավագույն դերասանական խաղ»


«Խաղեր սոցիալական երանգներով» (Games for Impact)

«Մատչելի խաղերի ոլորտի լավագույն նորարարություն»

«Լավագույն ձայնային ուղեկցություն»

«Լավագույն ադապտացիա»

«Ամենասպասված խաղ»

«Լավագույն կիբեռսպորտային խաղ»

«Լավագույն կիբեռսպորտսմեն»

«Լավագույն կիբեռսպորտային թիմ»

«Լավագույն կիբեռսպորտային իրադարձություն»

«Լավագույն կիբեռսպորտային մարզիչ»

«Լավագույն սթրիմինգ»



© NEWS.am Medicine