Apple Vision Pro-ի գնորդներն սկսել են վերադարձնել այն․ ի՞նչն է պատճառը

17:33    15 փետրվարի, 2024

Apple-ի խառը իրականության Vision Pro սարքերը վաղ փուլում գնած հաճախորդներն ԱՄՆ-ում սկսել են վերադարձնել այն Apple-ի ֆիրմային խանութներ օգտագործման ընթացքում առաջացած անհարմարության, գլխացավերի և աչքերի հոգնածության պատճառով: Apple-ը սարքը վերադարձնելու հնարավորություն է տալիս երկու շաբաթվա ընթացքում։ Vision Pro-ն վաճառքի էր հանվել փետրվարի 2-ից, գինը՝ սկսած 3500 դոլարից։

Գնորդների հիմնական բողոքները, թե ինչու են որոշել դրանք վերադարձնել.

Նախկինում Apple-ը հրապարակել էր մի քանի փաստաթղթեր, որոնցում խոսվում էր Vision Pro սարքից օգտվելիս հնարավոր անհարմարության և դրա հետ վարվելու մասին։ Մասնավորապես, նշվում էր, որ տեսողական անհարմարություն զգալու դեպքում (լղոզված տեսողություն, աչքերում ավելորդ խոնավություն/չորություն, զգայունություն լույսի և աչքի ճնշման նկատմամբ) պետք է դադարեցնել Vision Pro-ի օգտագործումը և սպասել վիճակի կարգավորմանը:

Տեսողական անհարմարությունը սկզբնական շրջանում նվազագույնի հասցնելու համար Apple-ը խորհուրդ է տալիս կարգավորել սարքի դիրքը, որպեսզի դրա առաջացրած ճնշումը հավասարակշռված լինի քթի և այտերի վրա: Նախնական շրջանում Vision Pro-ն պետք է օգտագործել կարճ ինտերվալներով՝ ընդմիջումներ անելով 20-30 րոպեն մեկ:

Ավելի վաղ NEWS.am Tech-ը գրել էր, որ Apple Vision Pro սարքի էկրանի կետայնությունը չի համապատասխանում հայտարարված 4K-ին. իրականում սարքի յուրաքանչյուր էկրան ունի 3660 x 3200 պիքսել, մինչդեռ 4K է համարվում 3840 x 2160 կետայնությունը։



© NEWS.am Medicine