Նոր iPhone 15, ժամացույցներ, ականջակալ և ծրագրակազմ. ի՞նչ է ներկայացրել Apple-ը և ի՞նչ պետք է իմանալ նոր սարքերի մասին

12:37    13 սեպտեմբերի, 2023

Apple-ն իր աշնանային շնորհանդեսի ժամանակ երեկ ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների նոր շարք, Apple Watch Series 9 և Apple Watch Ultra 2 սմարթ ժամացույցներ, նոր AirPods Pro 2 ականջակալ, ինչպես նաև թարմացված OS 17 օպերացիոն համակարգ և երկու նոր մակարդակ iCloud+-ի համար։ Միջոցառումն այս տարի անվանել են Wonderlust, որը թարգմանաբար նշանակում է «Հրաշքների սպասումով» կամ «Հրաշքների ծարավ»։

NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն են ներկայացնում սեպտեմբերի 12-ին ներկայացված բոլոր սարքերի ու ծրագրերի համառոտ ակնարկը։

iPhone 15

Տարվա ամենասպասված նոր արտադրանքը նոր iPhone 15-ն է։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ բազային մոդելի մասին.

iPhone 15

iPhone 15 Pro

Ըստ Apple-ի՝ iPhone 15 Pro-ն «ամենապրոֆեսիոնալ iPhone Pro-ն է, որը մենք երբևէ ստեղծել ենք»: Ահա թե ինչ պետք է իմանալ դրանց մասին.

Apple-iPhone-15-Pro.jpg (181 KB)

Apple Watch Series 9

Apple-ի նոր խելացի ժամացույցը ևս մեկ հետաքրքիր սարք է, որն արժանի է ուշադրության։

Apple Watch Series 9.jpg (160 KB)

Apple Watch Ultra 2

Բացի նոր Series 9-ից, ընկերությունը հայտարարել է նաև, որ թարմացվել է անցյալ տարվա Apple Watch Ultra-ն: Ժամացույցը նախատեսված է մարզիկների և ակտիվ հանգստի սիրահարների համար և չի վախենում շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից:

Apple Watch Ultra 2.jpg (134 KB)

AirPods Pro 2

Նոր AirPods Pro 2 ականջակալը ևս ունի USB-C միակցիչ։ Նոր iPhone 15 և AirPods Pro ունեցողները կկարողանան լիցքավորել երկու սարքերը նույն մալուխով, կա նաև ականջակալն անմիջապես iPhone-ից լիցքավորելու հնարավորություն։

Հայտնվել են ծրագրային նորարարություններ՝ Adaptive Audio-ն (որոշում է օգտատիրոջ երաժշտական ​​նախասիրությունները) և Conversation Awareness-ը (խոսքի ժամանակ ավտոմատ ակտիվացնում է թափանցիկության ռեժիմը և նվազեցնում հնչող երաժշտության ձայնը):

Նոր ականջակալը հասանելի կլինի սեպտեմբերի 22-ից՝ 249 դոլարով:

Բացի դրանից, օգտատերերը կկարողանան 19 դոլարով գնել լարային EarPods՝ USB-C միակցիչով։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք հնարավոր կլինի USB-C միակցիչով պատյան գնել հին ականջակալի համար։

airpods-pro-2-with-usb.jpg (63 KB)

iCloud+

Միջոցառման ընթացքում Apple-ը նաև ներկայացրեց երկու նոր մակարդակ iCloud+-ի՝ իր ամպային պահպանման բաժանորդագրության համար: Բաժանորդները կարող են ընտրել տվյալների պահպանման մինչև 6 ՏԲ կամ 12 ՏԲ տարբերակների միջև:

iOS

iPhone-ի վերաբերյալ իր տարածած մամուլի հաղորդագրությունում Apple-ը հաստատել է, որ iOS 17 օպերացիոն համակարգը որպես անվճար ծրագրային ապահովման թարմացում կթողարկվի 2023-ի սեպտեմբերի 18-ին: Թարմացումը կարելի է ստանալ նույնիսկ եթե չեք պատրաստվում գնել նոր iPhone:



© NEWS.am Medicine