Nvidia-ի գրաֆիկական քարտերը նոր ֆունկցիա են ստացել․ դրանք կարող են բարելավել YouTube-ի տեսանյութերի որակը

2 մարտի, 2023  15:05

Nvidia GeForce RTX գրաֆիկական քարտերի նոր դրայվերը քարտին ավելացնում է RTX Video Super Resolution ֆունկցիա, որը, օգտագործելով արհեստական բանականության ալգորիթմները, կարող է իրական ժամանակում բարձրացնել տեսանյութերի որակը մինչև 4K:

Ըստ WccfTech պարբերականի՝ RTX Video Super Resolution-ը կարող է աշխատել ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն տեսանյութերի դեպքում՝ Google Chrome և Edge բրաուզերներում: Այս ֆունկցիայի միջոցով YouTube-ում կարելի է բարելավել գրեթե ցանկացած տեսանյութի որակը, որը նվագարկվում է վերը նշված բրաուզերներում: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արհեստական բանականությունը չի կարող բարելավել տեսանյութի որակը, եթե դրա սկզբնական լուծաչափը ցածր է 360p-ից:

Ըստ WccfTech-ի հեղինակների՝ նոր գործառույթը կարող է աշխատել նաև տեսածառայություններում, ինչպիսիք են Netflix-ը, Disney+-ը, Amazon Prime Video-ը, YouTubeTV-ը, Hulu-ը և Twitch-ը:

Առայժմ RTX Video Super Resolution-ն աշխատում է միայն GeForce RTX 30 և 40 սերիայի գրաֆիկական քարտերի վրա։ Հնարավոր է, որ հետագայում գործառույթը հասանելի լինի Nvidia-ի այլ վիդեոքարտերի համար ևս։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ