iPhone 15 Pro-ի էկրանը նոր դիզայն կունենա

15 փետրվարի, 2023  16:02

iPhone 15 Pro-ն կստանա էկրանի նորացված դիզայն՝ ավելի բարակ շրջանակներով: Բացի դրանից, էկրանը նախորդների համեմատ ավելի բարձր պայծառություն կունենա։ Այդ մասին հայտնում է 9to5mac պորտալը՝ հղում անելով ShrimpApplePro ինսայդերին:

Ըստ աղբյուրի՝ iPhone 15 շարքի սմարթֆոնները կունենան նույն չափերի էկրաններ, ինչ ներկայիս iPhone 14-ը՝ 6,1 և 6,7 դյույմ: Միևնույն ժամանակ, iPhone 15 Pro-ի էկրանը կստանա ավելի բարակ շրջանակներ, հնարավոր է կոր եզրերով, ինչպես Apple Watch-ում:

Այլ աղբյուրներ դեռ չեն հաստատում կոր էկրանի մասին տեղեկությունը։ Այլ ինսայդերների կարծիքով՝ iPhone 15 Pro-ն «շատ գեղեցիկ» կլինի տիտանի շրջանակի շնորհիվ։ Այնուամենայնիվ, մի շարք աղբյուրներ արդեն հաստատել են ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան նորացված Dynamic Island։

iphone 15.JPG (33 KB)

Ավելի վաղ նույն ինսայդեր Shrimpappplepro-ն Twitter-ի իր էջում հայտնել էր, որ iPhone 15-ի բազային մոդելները նոր տեսախցիկ կստանան։ Gsmarena.com-ն այդ ժամանակ գրել էր, որ  հավանաբար, խոսքն այն մասին է, որ հիմնական iPhone 15-ները կստանան 48 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն այժմ օգտագործվում է iPhone 14 Pro մոդելում:

Ավելի վաղ նաև տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններ, ինչպես նաև USB Type-C միակցիչ։

Ինչ վերաբերում է Pro մոդելներին, ապա կարող են լինել 6.1 դյույմանոց iPhone 15 Pro և ավելի մեծ iPhone 15 Pro Max կամ նույնիսկ iPhone 15 Ultra:  Նաև հաղորդվում էր, որ iPhone 15-ը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը Lightning միակցիչի փոխարեն կօգտագործի USB-C, սակայն սարքը լիցքավորելու համար կպահանջվի ընկերության կողմից վավերացված լար։

Ըստ վերլուծաբան և Display Supply Chain Consultants և DisplaySearch հետազոտական ​​ընկերությունների հիմնադիր Ռոս Յանգի՝ iPhone 15 շարքի բոլոր մոդելները գրեթե նման կլինեն իրար, իսկ նոր շարքը, ամենայն հավանականությամբ, կունենա չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Ultra։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ