iPhone 15 Pro-ն կստանա էկրանի նորացված դիզայն՝ ավելի բարակ շրջանակներով: Բացի դրանից, էկրանը նախորդների համեմատ ավելի բարձր պայծառություն կունենա։ Այդ մասին հայտնում է 9to5mac պորտալը՝ հղում անելով ShrimpApplePro ինսայդերին:
Ըստ աղբյուրի՝ iPhone 15 շարքի սմարթֆոնները կունենան նույն չափերի էկրաններ, ինչ ներկայիս iPhone 14-ը՝ 6,1 և 6,7 դյույմ: Միևնույն ժամանակ, iPhone 15 Pro-ի էկրանը կստանա ավելի բարակ շրջանակներ, հնարավոր է կոր եզրերով, ինչպես Apple Watch-ում:
Այլ աղբյուրներ դեռ չեն հաստատում կոր էկրանի մասին տեղեկությունը։ Այլ ինսայդերների կարծիքով՝ iPhone 15 Pro-ն «շատ գեղեցիկ» կլինի տիտանի շրջանակի շնորհիվ։ Այնուամենայնիվ, մի շարք աղբյուրներ արդեն հաստատել են ավելի վաղ տարածված լուրերն այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան նորացված Dynamic Island։
Ավելի վաղ նույն ինսայդեր Shrimpappplepro-ն Twitter-ի իր էջում հայտնել էր, որ iPhone 15-ի բազային մոդելները նոր տեսախցիկ կստանան։ Gsmarena.com-ն այդ ժամանակ գրել էր, որ հավանաբար, խոսքն այն մասին է, որ հիմնական iPhone 15-ները կստանան 48 մեգապիքսելանոց տեսախցիկ, որն այժմ օգտագործվում է iPhone 14 Pro մոդելում:
Ավելի վաղ նաև տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ iPhone 15-ը և 15 Plus-ը կստանան համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով էկրաններ, ինչպես նաև USB Type-C միակցիչ։
Ինչ վերաբերում է Pro մոդելներին, ապա կարող են լինել 6.1 դյույմանոց iPhone 15 Pro և ավելի մեծ iPhone 15 Pro Max կամ նույնիսկ iPhone 15 Ultra: Նաև հաղորդվում էր, որ iPhone 15-ը կլինի Apple-ի առաջին սմարթֆոնը, որը Lightning միակցիչի փոխարեն կօգտագործի USB-C, սակայն սարքը լիցքավորելու համար կպահանջվի ընկերության կողմից վավերացված լար։
Ըստ վերլուծաբան և Display Supply Chain Consultants և DisplaySearch հետազոտական ընկերությունների հիմնադիր Ռոս Յանգի՝ iPhone 15 շարքի բոլոր մոդելները գրեթե նման կլինեն իրար, իսկ նոր շարքը, ամենայն հավանականությամբ, կունենա չորս մոդել՝ iPhone 15, iPhone 15 Plus, iPhone 15 Pro և iPhone 15 Ultra։
ամիս
շաբաթ
օր