Մեկնարկել է «Hack Armenia» 24-ժամյա AI հաքաթոնի հայտերի ընդունումը

24 հուլիսի, 2026  17:50

Օգոստոսի 8-9-ը Երևանում կանցկացվի «Hack Armenia» 24-ժամյա AI հաքաթոնը։ Մասնակիցները, կիրառելով մեծ լեզվային մոդելներ (LLM), կմշակեն իրական խնդիրներ լուծող գործիքներ։

Հաքաթոնը կազմակերպում են «Armenia LLM Summer School»-ը, «AI9 Startup Campus»-ը և «YerevaNN»-ը։

Մասնակիցները 3-4 հոգանոց թիմերով կստեղծեն աշխատող նախատիպեր (prototype), կներկայացնեն գնահատման մեթոդաբանությունը և իրենց լուծումները կներկայացնեն փորձագիտական ժյուրիի գնահատականին:

Հաքաթոնի խորագիրն է՝ «Գնահատել։ Տրամաբանել։ Ընդհանրացնել»։

Նախագծերը պետք է ուղղված լինեն Հայաստանի համար հանրային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին (քաղաքաշինություն, առողջապահություն, կրթություն, անվտանգություն, ֆինանսներ, էներգետիկա և այլն)։ Մասնակիցները կարող են ընտրել առաջարկվող թեմաներից կամ առաջարկել սեփական գաղափարներ։

Հաքաթոնի ընթացքում թիմերը կստանան փորձառու տեխնիկական մենթորների խորհրդատվությունը՝ LLM-ների, մոդելների գնահատման, տվյալների, ճարտարագիտական լուծումների և նախատիպի մշակման հարցերում։ 

«Hack Armenia»-ի նպատակն է համախմբել Հայաստանի AI համայնքի տաղանդավոր մասնագետներին և խորը տեխնիկական գիտելիքները վերածել իրական, չափելի ու կիրառելի լուծումների։

Ովքե՞ր կարող են դիմել.

Ծրագրավորողներ, հետազոտողներ, ուսանողներ, ստարտափ հիմնադիրներ, դիզայներներ և AI լուծումներ ստեղծելու ցանկություն ունեցող այլ մասնագետներ։ 

Կարող եք դիմել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես (ընտրված անհատ մասնակիցներին կազմակերպիչները կօգնեն թիմեր ձևավորել)։

  • Ե՞րբ. Օգոստոսի 8-ին, ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 9-ը, ժամը 13:00-ն։
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 29։
  • Որտե՞ղ. AI9 Startup Campus (Իսահակյան 9, Երևան)։
  • Գրանցումն ու մանրամասները՝ https://armllm.github.io/2026/hackathon

Կապ՝ [email protected]


 
 
 
 
  • Archive