Հայ ինժեներները նոր հետախուզական ԱԹՍ են պատրաստել

4 փետրվարի, 2023  20:30

Հայ ինժեներները նախագծել և պատրաստել են անօդաչու թռչող սարք, որը կարող է հետախուզություն իրականացնել հակառակորդի թիկունքում, և ինֆորմացիա փոխանցել։

NEWS.am-ի հետ զրույցում ինժեներ Խաչատուր Մելքոնյանը պատմել է, որ AW5R ԱԹՍ–ն հիմնականում կիրառվում է քարտեզագրման, հակառակորդի թիկունքում նկարահանումներ կատարելու համար։  «Թռիչքն իրականացվում է ձեռքից, թռիչքային քաշը 3,4 կիլոգրամ է, օգտակար բեռը՝ 300 գրամ: Շարժիչն էլեկտրական է, վայրէջքը կատարվում է պարաշյուտով, թռիչքի արագությունը 18-22 մ/վկ»,- նշեց Խաչատուր Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ գին-որակ հարաբերությամբ AW5R-ը բավականին արդյունավետ արտադրանք է:  Նրա նախագծած ԱԹՍ-ն հաշված րոպեների ընթացքում է պատրաստ լինում մեկնարկի:

Նոյեմբերին AW5R-ը թռիչք է կատարել Արագած լեռան գագաթներով.  «Փորձում էինք բարձրությունը, ինքնաթիռը հանգիստ հավաքեց 4 հազար մետր և ավելի բարձրություն, պտտվեցինք գագաթներով և բարեհաջող վայրէջք կատարեցինք Արագած գյուղում»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ