Ի՞նչ խաղեր կարելի է խաղալ AMD Ryzen 7000 ներկառուցված վիդեոքարտով

2 հոկտեմբերի, 2022  11:36

AMD Ryzen 7000 պրոցեսորներում կա ներկառուցված վիդեոքարտ, որը, արտադրողի իսկ խոսքով, հարմար է միայն բազային խնդիրների, բայց ոչ վիդեոխաղերի համար։ Սակայն HotHardware եւ TechPowerUp պորտալների մասնագետները պարզել են, որ Ryzen 7000 ներկառուցված վիդեոքարտով խաղեր խաղալ միանգամայն հնարավոր է։ Բայց, իհարկե, ոչ բոլոր խաղերը։

Ryzen 7000 շարքի բոլոր պրոցեսորներում տեղադրված են միանման ներկառուցված վիդեոքարտեր, որոնք պատրաստված են 6-նմ տեխպրոցեսի հիման վրա։ Այն հիմնված է 128 հաճախականությամբ պրոցեսորներով երկու RDNA 2 բլոկի կա։ Տակտային հաճախականությունը կազմում է 2 200 ՄՀց։

Այս վիդեոքարտը, իհարկե, հարմար չէ ժամանակակից խաղերից շատերի համար։ Անգամ որակի առավելագույն կարգավորումների դեպքում չի ստացվի խաղալ Middle Earth: Shadow of War, Watch Dogs: Legion կամ Call of Duty: Modern Warfare II։

Բայց փոքր-ինչ ավելի հին խաղերն այս վիդեոքարտով կարելի է խաղալ։ Օրինակ՝ Battlefield V, Unreal Tournament, Counter-Strike: Global Offensive, Starcraft II, The Elder Scrolls-ի ողջ շարքը, այդ թվում վերջին Skyrim-ը, եւ հազարավոր այլ խաղեր կարող են նորմալ աշխատել այս վիդեոքարտով։ Պլատֆորմեր ժանրի խաղեր, այդ թվում՝ ժամանակակից, նույնպես կարելի է խաղալ։

Ինչ վերաբերում է մի փոքր ավելի ժամանակակից խաղերին, դրանց մի մասը նույնպես կարելի է խաղալ Ryzen 7000 ներկառուցված վիդեոքարտով։ Մասնավորապես, HotHardware-ի հեղինակները թեստավորել են Minecraft-ը, Neon White-ը, Prodeus-ը եւ բազմակի օգտատերեր ունեցող Risk of Rain 2-ը, եւ վիդեոքարտի կատարողական արդյունքները միանգամայն գոհացուցիչ էին։

Ինչպես պարզվել է, ներկառուցված վիդեոքարտով կարելի է անգամ Fortnite խաղալ։ Եթե խաղը միացվի 1080p լուսաչափով եւ պատկերի որակի DirectX 11 միջին կարգավորման օգտագործմամբ, դա կապահովի վայրկյանում միջինը 30 կադր։ Եթե լուծաչափն իջեցվի 1600 × 900 պիքսելի, FPS-ի՝ մեկ վայրկյանում ցուցադրվող կադրի միջին թիվը կբարձրանա 50-ի, իսկ ավելի ցածր կարգավորումների դեպքում այն կարող է այն բարձրացնել մինչև 60 FPS-ի։

Չնայած շատ խաղեր իսկապես նորմալ կաշխատեն Ryzen 7000 ներկառուցված վիդեոքարտով, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս, այնուամենայնիվ, առանձին վիդեոքարտ դնել, եթե սիրում եք խաղեր եւ նախատեսում եք շատ խաղալ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ