Ներկայացվել է 110 դյույմանոց, 8K առաջին 3D մոնիտորը, որի 3D պատկերները կարելի է տեսնել առանց հատուկ ակնոցի

1 փետրվարի, 2023  10:36

BOE ընկերությունը Տեսալսողական պրոֆեսիոնալ սարքավորումների եվրոպական ISE 2023 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է մոնիտոր, որը նախատեսված է 3D բովանդակություն դիտելու համար։ Սակայն այս մոնիտորի դեպքում 3D պատկերները տեսնելու համար 3D ակնոց անհրաժեշտ չէ։

Ըստ ithome.com-ի, այս 110 դյույմ անկյունագծով և 8K լուծաչափով այս 3D մոնիտորն ապահովում է թարմացման 120 Հց արագություն: Արտադրողը պնդում է, որ հեռուստացույցի էկրանի եռաչափ պատկերը միանգամից կարող է տեսնել մի քանի օգտատեր՝ տարբեր անկյան տակ։

Նոր էկրանն օգտագործում է ոսպնյակների զանգվածի նորարարական տեխնոլոգիա՝ զուգորդված MiniLED-ի և քվանտային կետերով լուսավորության տեխնոլոգիայի հետ: Առայժմ օգտատերերը կարող են ստերեոսկոպիկ պատկերներ տեսնել էկրանից ոչ ավելի, քան 1,5 մ հեռավորության վրա։

Այնուամենայնիվ, արտադրողը նշում է, որ աշխատանքները շարունակվում են, և ապագայում այս հեռավորությունը զգալիորեն կավելացվի։ Նման էկրանները նախատեսվում է լայնորեն օգտագործել գովազդի, ցուցահանդեսների ժամանակ և այլ դեպքերում։

boe 3d monitor.JPG (56 KB) 
Ցուցահանդեսին ընկերությունը նաև ցուցադրել է առաջին 162 դյույմանոց MiniLED հեռուստացույցը՝ 1000 քդ/մ2 առավելագույն պայծառությամբ, որը երկարատև դիտման ժամանակ թեթևացնում է տեսողական հոգնածությունը։

Ընկերությունը ներկայացրել է նաև նոր՝ 65 դյույմանոց 8K գերբարակ հեռուստացույցներ՝ լոկալ մթեցման 3024 գոտիներով, 86 դյույմանոց ինտերակտիվ սենսորային էկրան, ինչպես նաև այլ արտադրանքներ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ