Ո՞ր սմարթֆոններն են ցուցադրել լավագույն կատարողականը Genshin Impact-ի ժամանակ․ Xiaomi 13 Pro-ն առաջ է անցել iPhone 14 Pro Max-ից

10 հունվարի, 2023  21:27

Xiaomi 13 Pro-ն, որն աշխատում է նոր Snapdragon 8 Gen 2 չիպով, կատարողական լավագույն արդյունքներն է ցուցադրել այս սմարթֆոնով Genshin Impact խաղը խաղալու ժամանակ, գերազանցելով հանրահայտ iPhone 14 Pro Max-ին (որը զբաղեցնում է միայն 5-րդ տեղը ցուցակում), ինչպես նաև iPhone-ի և iPad-ի մի շարք այլ մոդելների, ինչպես նաև Samsung-ի վերջին ֆլագմանային հեռախոսներին։

Golden Reviewer-ի անցկացրած թեստի արդյունքում պարզվել է, որ Qualcomm-ի նոր առաջատար չիպսեթն իսկապես լավ կատարողական արդյունք է ապահովում՝ գերազանցելով Apple-ի արտադրած A16 Bionic չիպին, որով աշխատում է iPhone 14 Pro Max-ը։

Զուտ կատարողական ցուցանիշների առումով Xiaomi 13 Pro-ն ցուցադրել է կադրերի փոփոխության արագության 59,4 կադր/վրկ միջին ցուցանիշ (հենց դրանով էլ դառնալով մինչ այժմ փորձարկված ամենաարագ սարքը), մինչդեռ iPhone 14 Pro Max-ը և դրա A16 Bionic չիպը կարողացել են ապահովել 58,4 կադր/վրկ միջին արագություն, իսկ Vivo X90-ն իր Dimensity 9200 չիպով՝ 57,5 ​​կադր/վրկ ցուցանիշ։

Նոր Xiaomi 13 Pro-ն նաև ավելի քիչ է տաքանում (39,3 աստիճան) համեմատած iPhone 14 Pro Max-ի (46,7 աստիճան) և շատ այլ սարքերի հետ: Xiaomi 13 Pro-ից մի փոքր ավելի քիչ է տաքանում միայն Vivo X90 Pro Plus-ը (39,1 աստիճան), որը նույնպես աշխատում է Snapdragon 8 Gen 2 չիպով: Իսկ ամենից շատը, ինչպես պարզվում է, տաքանում է Samsung S21 Ultra-ն (GOS Off)՝ մինչև 47 աստիճան:

Ընդհանուր առմամբ, թեստավորմանը մասնակցել է 27 սարք, և ահա թե ինչպես են նրանք իրենց դրսևորել․

smartphones-test-genshin-impact


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ