Acer-ը վերադարձել է սմարթֆոնների շուկա․ ի՞նչն այն չէ նոր սարքերում և ինչու են դրանք հիասթափեցրել օգտատերերին

10 մարտի, 2025  19:16

Acer ընկերությունը ներկայացրել է իր նոր Acerpure Acerone Liquid S162E4 և Acerpure Acerone Liquid S272E4 սմարթֆոնները, սակայն երկար սպասված վերադարձը շուկա չարդարացրեց ակնկալիքները։ Նոր մոդելները հին չիպերով են համալրված և չեն կարող մրցակցել արդի սարքերի հետ՝ ոչ արտադրողականությամբ, ոչ էլ տեխնիկական հնարավորություններով։

Թույլ բնութագրեր և հնացած պրոցեսորներ

Acerpure Acerone Liquid S162E4-ի հիմնական բնութագրերը․

  • Պրոցեսոր․ Helio P35 – չիպ, որը արդեն վաղուց դուրս է մնացել արդի մոդելներից։
  • Էկրան․ 6,5-դյույմանոց IPS, 1600×720 պիքսել թույլ լուծաչափով։
  • Օպերատիվ հիշողություն․ 4 ԳԲ։
  • Ներքին հիշողություն․ 64 ԳԲ։
  • Տեսախցիկներ․ հիմնական՝ 16 ՄՊ, դիմային՝ 5 ՄՊ։
  • Մարտկոց․ 5000 մԱժ։

resize_900_900_true_q90_1054022_5590b250fe2ac5059531e47b4.jpeg (75 KB)

Acerpure Acerone Liquid S272E4-ի իրավիճակն էլ ավելի լավ չէ․

  • Պրոցեսոր․ Helio G36, որը նույնպես համարվում է թույլ և հնացած։
  • Էկրան․ 6,74 դյույմ, բայց լուծաչափը նույնն է՝ HD+։
  • Հիշողության ծավալը նույնն է, ինչ S162E4 մոդելի դեպքում։
  • Տեսախցիկ․ հիմնական՝ 20 ՄՊ, դիմային՝ 5 ՄՊ։
  • Մարտկոց․ 5000 մԱ·ժ։

resize_900_900_true_q90_1054012_49c9b47e8082df048aca2e578.jpeg (88 KB)

Նորարարությունների բացակայություն, գինը՝ անհայտ

Թեև երկու մոդելն էլ աշխատում են Android 14 համակարգով, նրանց տեխնիկական հնարավորությունները հարցականի տակ են դնում արդյո՞ք այդ սարքերը կկարողանան ապահովել սահուն և հարմարավետ աշխատանք։

Acer-ը դեռ չի հրապարակել սմարթֆոնների գինը, սակայն եթե ընկերությունը նախատեսում է մրցակցել ժամանակակից բյուջետային մոդելների հետ, ապա ստիպված կլինի առաջարկել գերազանցապես ցածր գին, որպեսզի օգտատերերը գոնե մտածեն այդ սարքերը ձեռք բերելու մասին։

Այսպիսով... Acer-ի վերադարձը շուկա՝ առանց հաղթանակի

Այսպիսով, Acer-ի վերադարձը սմարթֆոնների շուկա հեռու է հաջողակ լինելուց։ Մրցակիցների ֆոնին այս սարքերը հնացած տեսք ունեն, իսկ դրանց արտադրողականությունը հազիվ թե բավարարի ժամանակակից օգտատերերի պահանջները։


 
 
 
 
  • Archive