Միջին դասի թոփ 10 սմարթֆոնները. պատշաճ բնութագրեր՝ 500 դոլարից ցածր գնով

2 հունվարի, 2025  11:15

2024 թվականին թողարկվեցին միջին բյուջեի շատ սմարթֆոններ՝ բավականին լավ բնութագրերով և մինչև 500 դոլար արժողությամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս կատեգորիայի 10 լավագույն սմարթֆոնները։

Google Pixel 8a

Սա Pixel հեռախոս է, ինչն արդեն բավական է շատ գնորդների համար: «Մաքուր» Android, թարմացումներ 7 տարվա ընթացքում, սեգմենտի լավագույն տեսախցիկ և կոմպակտ չափս: Զգալի թերություններ. լայն շրջանակներ, Tensor G3՝ Snapdragon-ի փոխարեն և շիմերի և ցանցի հետ կապված խնդիրներ:

Nothing Phone (2a)

Nothing-ի նոր արտադրանքը լավագույն ցուցակում է հայտնվել իր ժամանակակից դիզայնի և գերազանց բնութագրերի շնորհիվ՝ 6,7 դյույմանոց AMOLED 120 Հց հաճախականությամբ, MediaTek Dimensity 7300 Pro չիպ և 5000 մԱժ մարտկոց՝ 45 Վտ լիցքավորմամբ:

Motorola Edge 50 Neo

Motorola-ն այս մոդելով զարմանալիորեն հայտնվել է լավագույն ցուցակում: 6.4” AMOLED էկրան, Dimensity 7300, IP68 անջրանցիկ և անլար լիցքավորում։ 13 Մպ 3x խոշորացումով հեռաֆոտո ոսպնյակն այս մոդելն էլ ավելի գրավիչ է դարձնում:

Samsung Galaxy A55

Samsung-ը ևս մեկ անգամ զարմացնում է իր հանրաճանաչ Galaxy A շարքով: Սմարթֆոնը համալրված է 6.5 դյույմանոց Super AMOLED էկրանով, Exynos 1380-ով, 64 ՄՊ հիմնական տեսախցիկով և 5000 mAh մարտկոցով՝ 25 Վտ արագ լիցքավորմամբ։

Xiaomi Redmi Note 13 Pro+

Xiaomi-ն առաջարկում է 6,67 դյույմանոց AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Dimensity 920, 5000 mAh մարտկոց՝ 120 Վտ արագ լիցքավորմամբ: Հիանալի ընտրություն նրանց համար, ովքեր փնտրում են կատարողականություն և որակ:

Realme 12 Pro

Realme-ը շարունակում է հիացնել «հավասարակշռված» սարքերով: Սմարթֆոնը համալրված է 120 Հց AMOLED էկրանով, Dimensity 8100 չիպով և 50 ՄՊ հիմնական տեսախցիկով՝ օպտիկական կայունացմամբ։

Honor 90

Հետաքրքիր սմարթֆոն՝ 6,7 դյույմանոց OLED էկրանով, Snapdragon 7 Gen 1, 5000 մԱժ մարտկոցով և 66 Վտ արագ լիցքավորմամբ։ Հարմար է բարձրորակ էկրանների և մարտկոցի հուսալի ծառայության սիրահարների համար:

Vivo V29 Pro

Սմարթֆոնն ունի 6,78 դյույմ AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Dimensity 8200 չիպ, 64 ՄՊ հիմնական տեսախցիկ OIS-ով և 5000 մԱժ մարտկոց:

OnePlus Nord CE 3

OnePlus-ն առաջարկում է բարձրորակ 6,7 դյույմանոց AMOLED էկրան 120 Հց հաճախականությամբ, Snapdragon 782G, 5000 մԱժ մարտկոց և 80 Վտ արագ լիցքավորում։

Poco F5

Poco-ն շարունակում է մնալ գնային-որակի առաջատարներից մեկը։ Սմարթֆոնը հագեցած է 6,67 դյույմանոց AMOLED էկրանով, Snapdragon 7+ Gen 2, 64 ՄՊ հիմնական տեսախցիկով և 5000 մԱժ մարտկոցով՝ 67 Վտ լիցքավորմամբ։


 
 
 
 
  • Archive