Metacritic-ը հրապարակել է 2024 թվականի վատագույն խաղերի ցանկը։ Այս վարկանիշը հիմնված է քննադատների միջին գնահատականների վրա, ինչը թույլ է տալիս օբյեկտիվորեն բացահայտել տարվա վատագույն նախագծերը։
Հակավարկանիշի առաջատարները.
- Utopia City
- 23 միավոր 100-ից
- Անհաջողության պատճառները. նույնիսկ 2006 թվականի չափանիշներով հնացած գրաֆիկան և որակի ցածր ընդհանուր մակարդակը Utopia City-ին դարձրին տարվա վատագույն խաղը:
- Devil May Cry. Peak of Combat (բջջային խաղ)
- 41 միավոր 100-ից
- Անհաջողության պատճառները. խաղացողներն ու լրագրողները նշել են, որ խաղային պրոցեսը ուրախ եւ հետաքրքիր չէ, ինչը դարձավ նախագծի հիմնական խնդիրը:
- Happy Funland (PlayStation VR2 խաղ)
- 41 միավոր 100-ից
- Անհաջողության պատճառները. կարճ խաղային պրոցեսը և բազմաթիվ սխալները հիասթափեցրեցին VR օգտատերերին:
Ցուցակում ընդգրկված այլ անհաջող նախագծեր.
- Food Truck Simulator
- Jujutsu Kaisen: Cursed Clash
- Stranger Things VR
- Transformers: Galactic Trials
- PO'ed: Definitive Edition
- Looney Tunes: Wacky World of Sports
- Metal Slug Attack Reloaded
Հիշեցնենք, որ Metacritic-ը հանրաճանաչ կայք է, որը հավաքում է ֆիլմերի, խաղերի, հեռուստասերիալների և այլ մեդիա արտադրանքների մասին ակնարկներ՝ ապահովելով միջին միավորներ։ 1999 թվականին հիմնադրված ծառայությունը Fandom-ը ձեռք է բերել 2022 թվականին։
Հիշեցնենք նաև, որ Kotaku պորտալը վերջերս եւս ներկայացրել է անցնող տարվա 10 վատագույն խաղերի ցանկը. այդ ցուցակում վատագույն խաղ է ճանաչվել Jujutsu Kaisen: Cursed Clash-ը, որը ստացել է 100 միավորից 44-ը։ Վատագույն եռյակում են նաև Looney Tunes: Wacky World of Sports (47) եւ Taxi Life: A City Driving Simulator (51):