Xiaomi-ն երեք նոր ու հետաքրքիր կենցաղային տեխնիկա է ներկայացրել՝ մագնիսական լևիտացիայի սկզբունքով աշխատող լվացքի մեքենա, էկոնոմ սառնարան եւ օդամաքրիչ նոր սարք։ Երեքն էլ առանձնանում են հետաքրքիր նորարարական լուծումներով եւ մրցունակ գներով։
Xiaomi Mijia Drying and Washing All-in-One Machine Color Screen Smart 10kg-ը ունիվերսալ լվացող եւ չորացնող սարք է, հագեցած գունավոր էկրանով, որը հիշեցնում է սմարթֆոնների ինտերֆեյսի դիզայնը:
Մեքենայի մեջ օգտագործում է մագնիսական լևիտացիայի սկզբունքը, որի շնորհիվ թմբուկը պտտվում է սահուն՝ նվազագույն շփումով, իսկ պտտվելիս աղմուկը կազմում է ընդամենը 50 դեցիբել։
Արտադրողի խոսքով՝ լվացքի մեքենան կարող է ինքնուրույն որոշել հագուստի քաշը եւ վերահսկել սպառվող լվացքի փոշու քանակը։ Ավելին, այն կարող է հագուստը լվանալ ջրի բարձր ջերմաստիճանի պարագայում եւ ապահովում է տիզերի 100 տոկոս արդյունավետ մաքրում եւ ապահովում է 99.999 տոկոս արդյունավետություն վիրուսների (Influenza A HIN1) հեռացման հարցում։
Սարքն աշխատում է նաև Mijia հավելվածի միջոցով եւ ունի ձայնային կառավարում. այն կարող է կապվել տան այլ խելացի սարքերի հետ եւ անլար եղանակով ծրագրային թարմացումներ ստանալ։
Առայժմ Xiaomi Mijia Drying and Washing All-in-One Machine Color Screen Smart 10kg-ն նախնական պատվերով հասանելի է 335 դոլարով: Հուսանք, որ մոտ ապագայում մեքենան հասանելի կլինի Հայաստանում։
Հսկայական, բայց շատ խնայող Xiaomi սառնարանն ունի 4 դուռ եւ 17 խցիկ: Կա նույնիսկ հատուկ հատված, որտեղ ջերմաստիճանը կարելի է առանձին կարգավորել՝ կարելի է դրա մեջ, օրինակ, բանջարեղեն պահել։
Սառնարանի ընդհանուր ծավալը 430 լիտր է, իսկ սառնարանի եւ սառցախցիկների ծավալները՝ համապատասխանաբար 154 եւ 266 լիտր։
Հակաբակտերիալ պաշտպանության մակարդակը հասնում է 99.99 տոկոսի, իսկ աշխատանքի ընթացքում ձայնը չի գերազանցում 36 դեցիբելը։ Էներգիայի սպառումն օրական 0.85 կՎտժ է։
Չինաստանում այս սառնարանը վաճառվում է 315 դոլարով։
Mijia Ultra օդամաքրիչ սարքն օգտագործում է Xiaomi-ի եւ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Գործընթացների ճարտարագիտության ինստիտուտի մշակած տեխնոլոգիան: Այս տեխնոլոգիան առավելագույնի է հասցնում օդի մաքրումը` ֆորմալդեհիդը շարունակաբար քայքայելով և վերածելով ջրի և ածխաթթու գազի` առանց երկրորդական աղտոտման:
Mijia Ultra-ն ժամում կարող է մաքրել 400 մ3: Այն հագեցած է պինդ վիճակի ֆորմալդեհիդի սենսորով՝ 0.01 մգ/մ3 հայտնաբերման ճշգրտությամբ, կրկնակի ինքնամաքրվող ֆոտոէլեկտրական տեխնոլոգիայով եւ չորս գեներատորներով, որոնք բարձր էներգիայի իոնային դաշտ են ստեղծում եւ ոչնչացնում վիրուսներն ու բակտերիաները։
Նախնական պատվերի դեպքում սարքը կարելի է ձեռք բերել 670 դոլարով, սակայն հետագայում գինը կբարձրանա մինչեւ 770 դոլար։
ամիս
շաբաթ
օր