Apple-ը թողարկել է iOS 18.2-ի առաջին բետա տարբերակը մշակողների համար, որը, կուրախացնի iPhone օգտատերերին, քանզի բացի Apple Intelligence-ի նոր հնարավորություններից՝ այն հնարավորություն է տալիս ավելի հեշտ կառավարել ստանդարտ հավելվածները։ Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը կարգավորումներում հայտնված հատուկ բաժինն է, որը թույլ է տալիս ընտրել նախընտրելի հավելվածները զանգերի և հաղորդագրությունների համար։
Այժմ ամբողջ աշխարհի օգտատերերը կկարողանան կառավարել իրենց ստանդարտ հավելվածները Default Applications բաժնի միջոցով, որը հասանելի է Settings մենյուում։ Այնուհետև Applications ցանկում կարող եք ընտրել առավել հաճախ օգտագործվողները, ինչպիսիք են էլփոստը, դիտարկիչը, ստեղնաշարը։ Բացի դրանից՝ առաջին անգամ հնարավոր կլինի հարմարեցնել զանգերի և հաղորդագրությունների հավելվածները։
Հասանելի կատեգորիաների հավաքածուն կարող է տարբեր լինել՝ կախված տարածաշրջանից: Օրինակ՝ ԱՄՆ-ում iOS 18.2-ի բետա տարբերակում հասանելի են հետևյալ կատեգորիաները՝ էլփոստ, հաղորդագրություններ, զանգեր, զանգերի ֆիլտրում, դիտարկիչ, գաղտնաբառեր և կոդեր, ստեղնաշար: Եվրոպական միության երկրներում տեղական կանոնակարգերի շնորհիվ կարող են լրացուցիչ տարբերակներ հասանելի լինել: Apple-ն այս փոփոխությունն անում է տեղական կարգավորող մարմինների պահանջով, որպեսզի սարքերի հարմարեցման ավելի շատ տարբերակներ առաջարկի օգտատերերին:
Ներկայումս iOS 18.2 բետա տարբերակը հասանելի է միայն Apple Intelligence-ի գործառույթներն աջակցող սարքերի համար: Այնուամենայնիվ, ապագա թարմացումներում ակնկալվում է, որ նոր բաժինը ինքնաբերաբար հասանելի կլինի iPhone-ների համար, որոնք չունեն Apple Intelligence-ի գործառույթների աջակցություն։
month
week
day